Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի լողորդներն սկսել են լուրջ արդյունքներ ցույց տալ

Դեկտեմբեր 19,2017 23:30

2017 թվականը հաջողված տարի է Լողի հայկական դաշնության համար: Մեր լողորդները մասնակցել են աշխարհի առաջնություններին եւ միջազգային այլ մեկնարկների՝ թարմացնելով Հայաստանի մեծահասակների եւ պատանիների ռեկորդներ:

«Անի Պողոսյանը եւ Արթուր Բարսեղյանը Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել, Բարսեղյանն աշխարհի պատանեկան առաջնությունում լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի, եւս վեց լողորդ՝ սպորտի վարպետի նորմա: Ես այս ցուցանիշերը լուրջ ձեռքբերում եմ համարում:

Մեր լողորդների միջազգային մեկնարկները դեռ շատ չեն, սակայն անում ենք ամեն բան ավելիին հասնելու համար, ընդ որում, շեշտը դնելով պատանիների ու երիտասարդների վրա: Նրանք այս տարի մասնակցել են  մի շարք միջազգային մրցաշարի, իսկ Վրաստանից եւ Իրանից տուն վերադարձել շուրջ 100 մեդալով: Եվ պատահական չէ, որ Հայաստանի մեծահասակների հավաքականը համալրվու են գերազանցապես պատանիներն ու երիտասարդները:

Վարպետությանը զուգահեռ մեծ կարեւորություն ենք տալիս լողի մասսայականացմանը հանրապետությունում: Լողը սկսել է մեծ թափով տարածվել Հայաստանում: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական հանձնարարությամբ ամռանն Իջեւան քաղաքում նոր լողավազան շահագործեցինք, ինչի արդյունքում Իջեւանը հանրապետության պատանեկան առաջնություններին առաջին անգամ մասնակցել է առանձին թիմով: Հիմա երկրորդ լողավազանն ենք հիմնանորոգում Հրազդան քաղաքում», –  Aravot.am-ին ասաց Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031