Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում առաջին անգամ հրատարակվել է հայերենից թարգմանված դասագիրք

Հունվար 11,2018 16:25

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում գտնվող «Գորգիաս Պրես» ակադեմիական հրատարակչությունը, որն առաջատարն է երկրում արևելագիտական գրականության հրատարակման բնագավառում, լույս է ընծայել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Արման Հակոբյանի «Արամեագիտության և ասորագիտության ներածություն» դասագրքի անգլերեն թարգմանությունը:

Դասագիրքը հայերեն լույս է տեսել Երևանում 2015 թվականին և առաջացրել արտասահմանյան մասնագետների մեծ հետաքրքրությունը, ինչը և պայմանավորել է գրքի անգլերեն թարգմանության անհրաժեշտությունը:

Մոտ 600 էջ հաշվող աշխատությունը պարունակում է արամեացիների և ասորիների պատմության, լեզվի, հոգևոր և նյութական մշակույթի, կրոնական կյանքի, այսօրվա հիմնախնդիրների համապարփակ նկարագիրը:

Ա. Հակոբյանը Հայաստանում եբրայագիտության և ասորագիտության հիմնադիրն է: 2003 թվականին լույս է տեսել նրա «Արդի եբրայերեն», իսկ 2005 թվականին՝ «Դասական ասորերեն» դասագիրքը: Վերջինը 2010 թվականին ռուսերեն թարգմանությամբ հրատարակել է Ռուսաստանի խոշորագույն՝ «ԱՍՏ-Պրես» հրատարակչությունը. դա ասորերենի ռուսալեզու միակ դասագիրքն է:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031