Լրահոս
Օրվա լրահոսը

«Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ի նախագահի թեկնածուների թվում չկա». Վահրամ Բաղդասարյան (Տեսանյութ)

Հունվար 17,2018 16:02

ԱԺ-ում այսօր լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցին՝ ապրիլին ընդառաջ, երբ ՀՀ-ն անցնելու է խորհրդարանական կառավարման ռեժիմին, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կուսակցության կողմից դիտարկվո՞ւմ է որպես ՀՀ նախագահի թեկնածու: «Նա նախագահի թեկնածու չէ: Խոսել եմ անձամբ նրա հետ, նա չկա թեկնածուների թվում»,-հայտնեց Վահրամ Բաղդասարյանը:

Իսկ թե ինչով է զբաղվում նախկին վարչապետը, Բաղդասարյանը նշեց. «Նա մեր ընկերն է: Նա իր գործունեությամբ է զբաղվում, թեեւ ժամանակավորապես պասիվ է քաղաքականության մեջ: Եթե վարչապետն ազատվում է պաշտոնից, դա չի նշանակում, թե մարդկային հարաբերությունները վերանում են»:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ ՀՀԿ-ից «նեղացած» նախկին պաշտոնյաները գուցե վերադառնա՞ն քաղաքականություն: Վահրամ Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Չգիտեմ՝ ովքե՞ր են նեղացած…Ոչ մեկը հավերժ չէ իր պաշտոնում՝ ոչ պատգամավորը, ոչ էլ խմբակցության ղեկավարը: Պաշտոնից ազատվել՝ չի նշանակում կուսակցությունից հեռանալ: Պետք չէ տուրք տալ նեղացվածությանը, ես այդ տերմինը քաղաքականության մեջ չեմ ընդունում»:

Որպես «նեղացածների» լրագրողները մատնանշեցին Գագիկ Բեգլարյանին, Մհեր Սեդրակյանին եւ Աշոտ Աղաբաբյանին: Նրանց առնչությամբ էլ Վահրամ Բաղդասարյանը տեղեկացրեց. «Գագիկ Բեգլարյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է եւ ակտիվ է աշխատում: Մհեր Սեդրակյանը մեր գործընկերն է: Նույնը եւ Աշոտ Աղաբաբյանը: Նրանք մեր կուսակցության անդամներ են, իսկ կոնկրետ Աղաբաբյանը կուսակցության ակունքներից է գալիս»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031