Լրահոս
Օրվա լրահոսը

Աֆրինից հետո գրոհ Մանբիչի վրա

Հունվար 22,2018 16:12

Սիրիայում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության 3-րդ օրը Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակը» Աֆրինից շարժվել է Մանբիչ շրջան և այնտեղ սկսել ռազմական գործողություններ քրդերի դեմ:

Միջանկյալ նշենք, որ Մանբիչը նույնպես գտնվում է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ:

Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ այդ մասին տեղեկությունը հայտնել է «Սիրիայի ժամանակավոր կառավարություն»-ը (Ընդդիմադիր ուժեր): Առայժմ, սակայն, մանրամասներ չկան այդ բախումների մասին:

Հաթայ շրջանի ուղղությամբ քրդերի հարձակումից հետո թուրք զինվորներն էլ ավելի ուժեղ բախումների մեջ են մտել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ-ի (ԺԻՋ-YPG) հետ:

Թուրքական աղբյուրը նաև նշում է, որ Սիրիայում ընթացող զարգացումներին ուշի ուշով հետևում են միջազգային լրատվականները:

Բրիտանական «Independent» թերթի հայտնի թղթակից Փաթրիք Քոքբորնը նշել է, որ Անկարայի այդ կոշտ գործողությունը պայմանավորված է ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարությունով: Այնտեղ մասնավորապես նշվել էր, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Սիրիայի քրդական ուժերից 30 հազարանոց նոր զորախումբ ստեղծել: Չնայած ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտարարեց, որ հարցը սխալ է ներկայացվել, այնուամենայնիվ Աֆրինի գործողությունը ցույց տվեց, որ Թուրքիայի «համբերության բաժակը» լցվել է:

«Reuters» և «Associated Press»լրատվականներն էլ ինտենսիվորեն և օպերատիվ կերպով լուսաբանել են Թուրքիայի գործողությունները Աֆրինում:

Տեղեկություն է նաև հայտնվել այն մասին, որ Թուրքիայի Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունը 17 քաղաքացու բերման ենթարկելու որոշում է կայացրել, քանի որ նրանք սոցցանցերում քրդական ուժերի օգտին գրառումներ են կատարել «Ձիթենու ճյուղ» օպերացիայի շրջանակներում:

 

Աղբյուր`  Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031