Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացմանը

Փետրվար 02,2018 19:39

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր՝ փետրվարի 2-ին, աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: Նախարարի գլխավորությամբ Հայկական ատոմային էլեկտրակայանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքներին, ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով նախատեսված աշխատանքների 2-րդ փուլի նախապատրաստական աշխատանքներին, որն, ըստ ժամանակացույցի, կմեկնարկի ապրիլի 14-ին: Խորհրդակցությանը մասնակցել է Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավար և ինժեներական անձնակազմը։

Օրակարգի մեկ այլ հարցով անդրադարձ է եղել արդիականացման միջոցառումների ծրագրին: Պատասխանատուների հավաստմամբ, կատարված ուսումնասիրությունների հիման վրա երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել սարքերի և սարքավորումների փոխարինման  աշխատանքներ:

Աշոտ Մանուկյանը կարևորել է ՀԱԷԿ-ի անձնակազմի պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ աշխատանքները: Նախարարը բարձր է գնահատել ՀԱԷԿ-ի աշխատակիցների ներդրումը, աշխատանքային փորձն ու արհեստավարժությունը, միևնույն ժամանակ ընդգծել ատոմային էներգետիկայի բնագավառում երիտասարդ մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությունը՝ ատոմակայանի աշխատակիցների կազմը երիտասարդ կադրերով համալրելու նպատակով:

Աշոտ Մանուկյանը շրջայց է կատարել կայանում, ծանոթացել ՀԱԷԿ-ի ընթացիկ աշխատանքներին, արտադրատնտեսական գործունեության արդյունքներին, ինչպես նաև երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով իրականացվող միջոցառումների նախապատրաստության ընթացքին։

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728