Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանի հետ հանդիպմանը՝ պետականաշինությանը, ներտարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր

Փետրվար 03,2018 10:09

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 2-ին հանդիպել է «Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդական թեւի մի խումբ անդամների հետ:

Ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են մեր երկրի պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահ Սահակյանն արժեւորել է նման հանդիպումները՝ կարեւորելով երիտասարդների ակտիվ մասնակցությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքին:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728