Լրահոս
Օրվա լրահոսը

Մոուրինիոն արդեն զգո՞ւմ է Հենրիխ Մխիթարյանի պակասը (տեսանյութ)

Փետրվար 03,2018 16:20

Եվրոպական մամուլն ենթադրում է, թե Ժոզե Մոուրինիոն արդեն զգում է Հենրիխ Մխիթարյանի պակասը:

Անդրադառնալով Պրեմյեր լիգայի նախորդ տուրում «Տոտենհեմից» կրած 0:2 հաշվով պարտությանը եւ վերլուծելով այդ հանդիպման ընթացքում Մխիթարյանի փոխարեն ՄՅՈՒ եկած չիլիացի Ալեքսիս Սանչեսի գործողությունները, ֆուտբոլային մամուլը ենթադրում է, թե Մոուրինիոն արդեն պետք է որ «կարոտած» լինի Հենոյին:

Սանչեսը ՄՅՈՒ-ի կազմում Անգլիայի առաջնության նորամուտի իր խաղում աչքի ընկավ ահավոր վատ ցուցանիշերով: Վիճակագրությունն ասում է.  չիլիացին ամբողջ հանդիպման ընթացքում դարպասին ոչ մի հարված չի կատարել եւ թիմակիցների հետ համեմատած ամենից շատ գնդակ կորցնողն է եղել: Իսկ դրվագներից մեկում Դելե Ալլիի՝ Սանչեսի ոտքերի արանքով գնդակն անցկացնելը մեծամասնությունը ձեռքառնոցի է համարում: Եվս մի սարսափելի ցուցանիշ. «կարմիր սատանաների» հարձակման գիծն ուժեղացնելու կոչված Սանչեսը 90 րոպեների ընթացքում մրցակցի տուգանային հրապարակում գնդակին դիպել է ընդամենը երկու անգամ:

Այս ամենից հետո լրատվամիջոցները գրում են, թե Ալեքսիս Սանչեսը պետք է ամաչի «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատավարձ ստանալ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ news.sky.com-ի

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728