Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորել են Ուկրաինա-Իրան տրանսպորտային միջանցքի առանձնահատկությունները, ՀՀ տարածքով մուլտիմոդալ փոխադրումների կազմակերպումը

Մարտ 05,2018 20:11

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 5-ին ընդունեց Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վիկտոր Դովգանի գլխավորած պատվիրակությանը։

Վ. Դովգանը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, հույս հայտնեց, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև տրանսպորտի ոլորտում երկկողմ համագործակցությունն առաջիկայում կշարունակվի և հաջողություններ կգրանցի։

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին Երևանում մարտի 5-ին մեկնարկած «ՏՐԱՍԵԿԱ»  միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքների վերաբերյալ, որին մասնակցում են նաև Ուկրաինայի ներկայացուցիչները։

Քննարկվեցին երկու երկրների միջև բեռնափոխադրումների ընդլայնմանը, մասնավորապես, 2007թ. կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու, գործընթացը պարզեցնելու անհրաժեշտությանն առնչվող հարցեր:

Նախարարը, ընդգծելով Ուկրաինա-Իրան տրանսպորտային միջանցքի առանձնահատկությունները, կարևորեց Հայաստանի տարածքով մուլտիմոդալ փոխադրումների կազմակերպումը: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին քննարկելու այդ միջանցքի շուրջ հնարավոր ծրագրերը:

Վահան Մարտիրոսյանը Վիկտոր Դովգանին ներկայացրեց Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի առանձնահատկությունները, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կարևորությունը, նաև տրանսպորտի բնագավառի առաջնահերթությունները։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ առաջիկայում նախատեսվող մի շարք աշխատանքների շուրջ։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031