Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքը քանդակագործ չի, որ դա իրա ոճը լինի». Գեւորգ Պետրոսյանը՝ ուսանողի չսափրված լինելու մասին

Մարտ 22,2018 22:07

Օրեր առաջ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում ուսանող Արմեն Գալջյանը, որը նաեւ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգնականն է, միջադեպ էր ունեցել դասախոսներից մեկի՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հետ: Գալջյանի ներկայացմամբ՝ Պետրոսյանը նկատողություն էր արել իրեն՝ չսափրված լինելու համար եւ դասից դուրս արել՝ ավելի ուշ սպառնալով նաեւ «չանը ծռել»:

Այս միջադեպը սոցցանցերում քննարկումների տեղիք էր տվել, ոմանք «անարգանքի սյունին» էին գամում պատգամավորին, թե լինելով իրավաբան՝ մարդու իրավունքներ է ոտնահարում, ոմանք հեգնում էին ուսանողին՝ ասելով, թե դասախոսն ընդամենը կոկիկություն է պահանջել, ի՞նչ կարիք կար հանրայնացնել հարցը, երկու տղա էիք՝ իրար մեջ հարցը լուծեիք: Քննարկումներում անգամ Գեւորգ Պետրոսյանին վերագրվում էին խոսքեր, որոնք նա չէր ասել, մասնավորապես, գրել էին, թե Պետրոսյանն ուսանողին ասել է՝ «անլվա»:

Aravot.am-ի հետ զրույցում թե՛ Գեւորգ Պետրոսյանը, թե՛ Արմեն Գալջյանը հերքեցին դա. «Նման բառ ես չեմ լսել»,- ասաց Գալջյանը:

Գեւորգ Պետրոսյանի խոսքով՝ «Դա արդեն հարթված խնդիր է: Եթե դուք ուշադիր լինեք ֆեյսբուքյան հրապարակումներին, չգիտեմ ինձ ովքեր են անարգանքի սյունին գամում, բայց մարդկանց մի զգալի հատված էլ ի պաշտպանություն ինձ են հանդես գալիս, որ այո, ուսանողը պետք է լինի կոկիկ վիճակում: Ես ուսանողին դրսում չեմ տեսել ասել՝ ինչու չես սափրվել: Կամ չեմ ասել՝ ինչու ես սպորտային համազգեստ կրել: Համալսարանում կա որոշակի ներքին կարգապահություն, ներքին կարգուկանոն, ներքին քաղաքականություն, որպեսզի սպորտային համազգեստով, սպորտային կոշիկներով, թափթփված վիճակով…հիմա տեսեք, ուղղակի արգելք Ազգային ժողովում էլ չկա, որ որեւէ մեկին արգելվում է, որ լողազգեստով մտնի ԱԺ: Հիմա, եթե ուղղակի արգելք չկա, մենք լողազգեստով գանք Ազգային ժողո՞վ»:

Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ ինչ ասել է ուսանողին՝ իր ասածներին տեր է. «Ես երրորդ օրը, արդեն երրորդ անգամ խնդրել եմ բոլորին, այդ թվում՝ իրեն, որ սափրված ներկայանան: Նա համառորեն երրորդ անգամ եկել էր չսափրված»:

Մեր դիտարկմանը, որ դա կարող է իր ոճն է եւ իր անհատականությունը՝ Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց. «Ոճ չի, ինքը քանդակագործ չի, որ դա իրա ոճը լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Յետամնաց դասախօս: Ուրիշ ի՞նչ բնութագրում տաս էս մարդուն 🙂

    Քո՞ ինչ գործն է, ով ոնց կը գայ դասի: Դու ընդհանրապէս Հայաստանից դուրս եկե՞լ ես (Քոբուլեթին չհաշւած): Դու ընդհանրապէս արտերկրի որեւէ համալսարան այցելե՞լ ես: Հաւանաբար՝ ոչ: Քեզ նման «դասախօսների» պատճառով է, որ ձեր համալսարանը բանի պէտք չէ:

    Յ.Գ. 1. Իսրայէլում բոբիկ, առանց մայկի էինք դասի գնում: Էլ չեմ ասում սափրուելը: Որովհետեւ դասի գնում էին ԳԻՏԵԼԻՔԻ համար, ոչ թէ էսպիսի տափակ բարոյախրատական դատարկախօսութիւններ լսելու: ԴՐԱ ՀԱՄԱՐ էլ Իսրայէլի գիտութիւնը աշխարհի լաւագոյններից է:

    Յ.Գ. 2. Կեցցե՜ս Արմէն Գալջեան,,

    • Ara Kirakosyan says:

      Համամիտ եմ Ձեզ հետ: ԵՊՀ բարքերը չեն փոխվում, “ներքին կանոնակարգ” ասվածն էլ արդեն բոլորի արդարացման ձևն է: Մեզ մոտ, Միչիգանում, մի ուսանող աղվեսի պոչ կապած է դասի գալիս, սակայն ոչ մի դասախոսի դա չի հուզում, որովհետև այստեղ բոլորն իրենց գործի տերն են ու բարոյախրատական պարտականություններ իրենց վրա չեն վերցրել…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031