Լրահոս
Օրվա լրահոսը

Նստացույցի մասնակիցներին տարբեր պատրվակներով ոստիկանություն են կանչում. «Ա1+» (Տեսանյութ)

Մարտ 22,2018 21:27

«Հայաստանն ընդդեմ քաղբանտարկյալների» կարգախոսով նստացույց անողներից մեկը ստիպված է եղել դադարեցնել ակցիան։ Ազատամարտիկ  Վոլոդյա Ավետիսյանը երիտասարդի անունը չի նշում, միայն տեղեկացնում է, որ նա Ապարանից է։ Պարոն Ավետիսյանի տեղեկություններով՝   երիտասարդի ծնողներին՝  գիշերը  կանչել են ոստիկանության բաժանմունք, պահանջել ետ կանչել որդուն  Ազատության հրապարակից։ «Զանգել են երեխային, ասաց՝ չեմ գալիս, էստեղ եմ, խնդիր չկա:

Հետո ծնողներին գրել են տալիս, որ իրենց երեխան կորել է, բացակայում է տնից: Նա պիտի գնար մեկին տեսնելու, դուրս եկավ հրապարակից, բռնեցին, տարան: Բնականաբար, բոլորին հետեւում են: Ապարանից զանգեց, ասաց, որ տանն է. ոստիկանները տարան, հանձնեցին հորնումորը», «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031