Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան քառօրյայի հերոս Ադամ Սահակյանի հիշատակի խաչ` Նորաշենում

Ապրիլ 08,2018 16:24

Այսօր՝ ապրիլի 8-ին, Ապրիլյան հերոսամարտի 2-րդ տարեդարձի առթիվ Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի վարչական տարածքում, Սևան-Գավառ  մայրուղու հարևանությամբ տեղադրվել է 21 մետր բարձրությամբ մետաղական խաչ, որն հավերժացնում է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի հիշատակը:

2016 թվականի ապրիլի 10-ին Ադամ Սահակյանը Արցախի Հանրապետության Նախագահի կողմից հետմահու  պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով։ 2016 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով:

Հերոսի հիշատակին նվիրված խաչը տեղադրվել է Երևան քաղաքի բնակիչ, արմատներով գեղարքունիքցի Գրիգոր Մադաթյանի նախաձեռնությամբ և միջոցներով: Միջոցառմանը ներկա են եղել հերոսի հարազատները, ՀՀ կառավարության, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան հյուրեր, նորաշենցիներ:

Մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30