Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Եթե ՀՀԿ-ական պատգամավորների տեսնեք, չնկատելու կտաք». Փաշինյանը՝ ցուցարարներին

Մայիս 01,2018 22:50

«ՀՀԿ-ականները կյանքը տեսնում են, ինչպես «Կովկասի գերուհին» ֆիլմում է ասվում, միայն իրենց ծառայողական ավտոմեքենաների պատուհաններից: Այնքան դուրս չեն եկել մեքենաներից, որ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում Հայաստանում»,-Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» շարժման այսօրվա հանրահավաքում քիչ առաջ հայտարարեց շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, որը, հիշեցնենք, այսօր չընտրվեց վարչապետի պաշտոնում:

Դառնալով այն փաստին, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկել իր թեկնածությանը՝ Փաշինյանը ցուցարարներին ասաց. «ՀՀԿ-ական վերնախավին պետք է թողնել հայաստանյան քաղաքական կյանքի լուսանցքում: Անգամ, եթե ՀՀԿ-ական պատգմավորների տեսնեք, չնկատելու կտաք նրանց գոյությունը, որովհետեւ նրանք բարոյապես այլեւս գոյություն չունեն ՀՀ-ում»:

Ապա` Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ ժողովրդի թեկնածուն պետք է ընտրվի ՀՀ վարչապետ, որովհետեւ դա է ժողովրդի պահանջը. «Դա է ժողովրդի հաղթանակն արձանագրելու ճանապարհը»:

Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին խնդրեց բուռն ծափերով ողջունել «Ծառուկյան» խմբակցության բոլոր պատգամավորներին, ՀՅԴ-ի՝ կողմ քվեարկած պատգամավորներին, եւ ՀՀԿ-ի ցուցակով պատգամավոր ընտրված, սակայն անկուսակցական Ֆելիքս Ցոլակյանին, որը եւս կողմ է քվեարկել:

«Գեներալ Ֆելիքս Ցոլակյանն իր անունը ոսկե տառերով գրեց ժողովրդի սրտերում»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031