Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱՍ» սննդի և առևտրի կենտրոնում բացակայում են հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերը. ԱԻՆ

Մայիս 05,2018 21:56

ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հրամանով շարունակվում են ուսումնավարժություններ անցկացվել հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում:

Ուսումնավարժանքի նպատակն էր ստուգել անձնակազմի և արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաև կատարելագործել անձնակազմի և արձագանքող ուժերի համագործակցությունը, վեր հանել և շտկել արձանագրված թերությունները:

Մայիսի 5-ին հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ անցկացվեցին Երևան քաղաքի Արշակունյաց 11/1 հասցեում գտնվող «ՍԱՍ» սննդի կենտրոնում և Իսահակյան 35 հասցեում գտնվող «ՍԱՍ» առևտրի կենտրոնում` «Հրդեհի դեպքում հանրային սննդի կենտրոնի աշխատակիցների և այցելուների տարհանումը» թեմայով:

Ըստ ուսումնավարժանքի պլանի՝ հրդեհն առաջացումից հետո աշխատակիցների կողմից ձեռնարկվել են նախնական հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել և այն տարածվել է, ծխապատ գոտում կան մարդիկ։

Դեպքի վայր ժամանելուց հետո հրշեջ-փրկարարների կողմից կատարվում է հետախուզություն, իրականացվում են որոնողափրկարարական, տարհանման և հրդեհաշիջման աշխատանքներ:

Ուսումնավարժանքին մասնակցում էին ԱԻՆ փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Վարժանքի ընթացքում հայտնաբերվել են մի շարք թերություններ, մասնավորապես՝ «ՍԱՍ» սննդի և առևտրի կենտրոնում բացակայում են հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերը։

«ՍԱՍ» առևտրի և սննդի կենտրոնների ցանցի ղեկավար կազմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ ԱԻՆ մասնագետների հետ համատեղ սեղմ ժամկետներում շտկել արձանագրված թերությունները: Հակահրդեհային ուսումնավարժանքները «ՍԱՍ» առևտրի և սննդի կենտրոնների ցանցում շարունակվելու են։

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031