Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Լիահույս ենք, որ դուք անմիջապես կլծվեք աշխատանքի. Փոստանջյանի ուղերձը ժամանակավոր կառավարությանը

Մայիս 13,2018 20:49

Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կառավարության անդամներին

Հարգելի վարչապետ և փոխվարչապետներ,

Հարգելի նախարարներ,

Այսօր այս դժվարին և ճգնաժամային պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետությունում չկա ժողովրդի քվեով սահմանված Հայոց պետականության քաղաքական կառուցվածք, երբ գործում է 2015 թվականի կեղծված սահմանադրական հանրաքվեով և 2017 թվականի կեղծիքով ձևավորված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը,  երբ գործում է ապօրինի մարմնի կողմից նշանակված Հայաստանի Հանրապետության անօրինական նախագահ` դուք ստանձնեցիք ոչ միայն պարտականություն` լինելու Ժամանակավոր կառավարության անդամներ, այլ նաև լուրջ պատասխանատվություն` ապահովելու քայլ բռնակալությունից դեպի ժողովրդավարություն:

Մենք գիտակցում ենք, որ բռնակալից ազատումը դեռ չի նշանակում ազատում բռնակալական համակարգից:

Մենք գիտակցում ենք, որ բռնակալի և նրա նախորդների կողմից ստեղծված բռնակալական համակարգը դեռ կենդանի է և կենսունակ:

Մենք լիահույս ենք, որ դուք անմիջապես կլծվեք աշխատանքի և ամենօրյա ջանքեր կգործադրեք` ձեր տնօրինության տակ գտնվող սեղմ ժամկետում իրականացնելու առաջնահերթ լուծում պահանջող գործողություններ:

Համահայկական Մեծ Ընդվզման նախնական շոշափելի արդյունք արձանագրելու համար` հուսով ենք, որ արդեն վաղվանից հանդես կգաք հստակ գործողություններ կատարելով և կներկայացնեք.

-համապատասխան միջնորդություններ (անձնական երաշխավորագիր)` «Սասնա Ծռերի», Ժիրայր Սեֆիլյանի և ընկերների, Կարո Եղնուկյանի, Սամվել Բաբայանի նախնական կալանքից ազատելու վերաբերյալ,

-հաղորդումներ հանցագործության մասին (ակնհայտ անարդարացի դատական ակտ կայացնելու վերաբերյալ)` Շանթ Հարությունյանին և ընկերներին, Հայկ Կյուրեղյանին, Գևորգ Սաֆարյանին մեղավոր ճանաչելու և ազատազրկելու վերաբերյալ,

-մեծ համապարփակ համաներման մասին օրենք և կնպաստեք այդ օրենքի ընդունմանը:

Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ

13 մայիսի 2018թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031