Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ Ռեստարտ նախաձեռնությունը շարունակում է ակտիվ քննարկումները Նոր Հայաստանում Նոր Համալսարան ունենալու համար անհրաժեշտ գործողությունների և ծրագրերի մասին

Մայիս 31,2018 23:40

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը, արձագանքելով ԵՊՀ պրոռեկտորներ Գեղամ Գևորգյանի և Ալեքսանդր Գրիգորյանի կողմից սույն թվականի մայիսի 30-ին արված հայտարարությանը և նրանց կողմից նախաձեռնած ու ընթացքի մեջ գտնվող ստորագրահավաքին, արձանագրում է.

1. Հաշվի առնելով սույն թվականի մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի առողջական վիճակի վատթարացումը նույն օրը «ԵՊՀ Ռեստարտ»-ը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է այն մասին, որ նախաձեռնությունը դադարեցնում է դասադուլը, սակայն չի հրաժարվում նախորդ օրերին առաջ քաշված պահանջներից: Պնդումներն այն մասին որ ԵՊՀ ուսանողները «գրավել» են ԵՊՀ տարածքը առնվազն տարօրինակ է, քանի որ ԵՊՀ տարածքը ուսանողներինն է նույնքան, եթե ոչ ավելի շատ, քան ԵՊՀ վարչական աշխատակիցներինը:

2. Հայտարարությունում առկա մյուս կետերը, որտեղ ուսանողները մեղադրվում են օրինախախտումների մեջ նույնպես անհասկանալի են, հաշվի առնելով նաև այն փաստը, որ ակցիայի ողջ ընթացքը ուղիղ հեռարձակվում էր մի շարք ԶԼՄ-ների կողմից և որևէ անօրինական գործողություն չի արձանագրվում: Հարկ է նշել նաև, որ իրավախախտում արձանագրելու պարագայում, ոչ թե հրապարակվում է հայտարարություն և փորձ է արվում օգտագործելով ադմինիստրատիվ լծակները ստիպել ԵՊՀ աշխատակիցներին և ուսանողներին միանալ դրան, այլ կատարվածի մասին հաղորդվում է իրավապահ մարմիններին: Այս գործողությունները վկայում են այն մասին, որ ԵՊՀ ղեկավարությունը ոչ մի կերպ չի կարողանում գիտակցել երկրում տեղի ունեցած փոփոխությունների էությունը և շարունակում է դիտարկել ԵՊՀ-ն որպես սեփական «օբյեկտ»:

3. Անդրադառնալով հայտարարության այն կետին, որում նշվում է այն մասին, որ ԿԳ նախարարությունը անտարբեր է Մայր բուհում տիրող իրավիճակին, պետք է փաստենք, որ հենց ամսի 29-ին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը այցելել է ուսանողներին, հետաքրքրվել համալսարանում տիրող իրավիճակից, սակայն ԵՊՀ ղեկավարության հետ հանդիպում չի ունեցել, քանի որ նրանցից ոչ ոք տեղում չէր: Դրա հետ մեկտեղ անհասկանալի են իրարամերժ կոչերը ԿԳՆ-ին և Կառավարությանը մի կողմից «անտարբեր չմնալ» մյուս կողմից «չմիջամտել» ԵՊՀ-ում տիրող իրադարձություններին:

4. Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ ԵՊՀ Ռեստարտ նախաձեռնությունը ուսանողության շրջանում շարունակում է ակտիվ քննարկումները Նոր Հայաստանում Նոր Համալսարան ունենալու համար անհրաժեշտ գործողությունների և ծրագրերի մասին և մոտ ապագայում կներկայացնի դրանցից մի քանիսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031