Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակիցների հետ

Հունիս 06,2018 11:59 Share

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակիցների հետ: Նա տեղեկացրել է, որ երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված` այսօր իր զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին:

Աշոտ Ղահրամանյանը շնորհակալություն է հայտնել մարզպետարանի աշխատակազմին` տասնմեկ ու կես տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար` նրանց մաղթելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ հետագա աշխատանքում. «Ես վստահ եմ, որ այն հիմքերը, որոնք դրվել են այս տարիներին, միայն օգնելու են ձեզ ամենայն պատասխանատվությամբ շարունակելու իրականացնել հայրենաշինությանը միտված հետագա բոլոր ծրագրերը»:

Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանն աշխատակազմի և անձամբ իր կողմից շնորհակալություն է հայտնել մարզպետ Աշոտ Ղահրամանյանին` համերաշխության, կայունության մթնոլորտում և երկարամյա բեղմնավոր աշխատանքի համար: Նա իր խոսքում վստահեցրել է, որ մարզպետարանի աշխատակիցները, հանդիսանալով պետական ծառայողներ և գիտակցելով պետությանն ու ժողովրդի հանդեպ իրենց ունեցած պարտականությունները, կշարունակեն պատվով կատարել իրենց գործառույթները` անկախ հանգամանքներից:

Արմավիրի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930