Լրահոս
Օրվա լրահոսը

Ծովագյուղի նախկին ղեկավարի կողմից 6 հողամաս ապօրինի օտարելու հետևանքով համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Հունիս 19,2026 18:20 Share

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է այլ անձանց օժանդակությամբ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի նախկին ղեկավար Վ.Գ.-ի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի, ինչպես նաև շինություններով ծանրաբեռնված հողատարածքներն ապօրինի օտարելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` Վ.Գ.-ն 2012 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ղեկավարի պաշտոնը, նշված ժամանակահատվածում, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, Ծովագյուղ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն իր մորը և համագյուղացիներին իրական շուկայական գնից անհամեմատ ցածր գնով օտարելու նպատակով, ոչ իրավաչափ եղանակով կազմակերպել և անցկացրել է 5 հողամաս օտարելու վերաբերյալ ձևական աճուրդներ, իսկ 1 հողամաս ապօրինի, ուղղակի վաճառքով կրկին օտարել է մորը: Նշված 6 հողամասերի ապօրինի օտարման արդյունքում համայնքին պատճառվել է 38 մլն 318 հզր 325 ՀՀ դրամի վնաս:

Վ.Գ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 1-ին մասերով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Վ.Գ.-ի հանցավոր գործունեությանն օժանդակելու համար ևս երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ և 1-ին մասերով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելը):

Պատճառված վնասը վերականգնելու նպատակով արգելանք է կիրառվել օտարված գույքերի նկատմամբ:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930