Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակի ոլորաններում տարիներ առաջ զինվորական ավտոմեքենայի մասնակցությամբ ողբերգական ավտովթարից մահացած զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը կոտրել են. shamshyan.com

Հունիս 19,2026 22:22 Share

Տարիներ առաջ՝ 2015 թվականի ապրիլի 17-ին, Լոռու մարզում, Սպիտակի ոլորաններում ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել զինվորական «ՈւՐԱԼ»-ի մասնակցությամբ։

Զինվորներին տեղափոխող ավտոմեքենան հայտնվել էր ձորում, ինչի հետևանքով 1 հոգի մահացել էր, մեծ թվով զինվորներ էլ վիրավորվել էին։ Մի մասը հրաժարվել էր հիվանդանոց մեկնելուց, քանի որ տեղում բուժօգնություն էին ստացել, մի մասն էլ տեղափոխվել էին «Սպիտակի» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ զինվորական հոսպիտալ։

Դեպքից հետո մահացած զինվորի հիշատակին նրա զինակից ընկերները վթարի վայրում նրա անվամբ հուշաքար ու ծաղկամաններ էին տեղադրել և շատ հաճախ այցելում էին հուշաքարին ու ծաղիկներ խոնարհում։

Այսօր՝ հունիսի 19-ին, նկատեցինք, որ հուշաքարը և ծաղկամաններից մեկը կոտրել են։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թե ով կամ ովքեր են այն սրբապիղծները, որոնք ձեռք են բարձրացրել ողբերգական վթարի զոհ դարձած զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարին, դեռևս անհայտ է։

Այս քստմնելի դեպքը պետք է շատ արագ իրավապահները բացահայտեն ու հայտնաբերեն կատարողներին։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930