Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանի շենքի առաջ շամպայն բացեցին. սարիթաղցիներն ազատվել են կալանքից

Հունիս 26,2018 17:47

Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քիչ առաջ  «Սարի թաղի գործով» ամբաստանյալներ Արման Ադամյանը, Ժորա Ավետիսյանը եւ Հրաչյա Բոյաջյանն ազատ արձակվեցին կալանքից: Նրանց հանդեպ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությամբ երկրից չհեռանալը: Դատարան եկած հարազատներն ասում էին, որ երիտասարդների ազատ արձակումն իշխանափոխության արդյունք է: «Ապրի Փաշինյանը», «վերջապես», «արդարությունը հաստատվեց»,-ուրախությամբ նշում էին նրանք:

Դատարանի շենքի առաջ սարիթաղցիների ազատ արձակման առթիվ շամպայն բացեցին: Հատկանշական է, որ մինչեւ «Իմ քայլը» ժողովրդական շարժումը սարիթաղցիներին կալանքից ազատվելու միջնորդություն քանիցս ներկայացվել էր, սակայն՝ մերժվել:

Սարիթաղցիները մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ: Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ Սարի թաղում ջուր եւ գազ չի եղել, դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանապարհն էլ փակ է եղել (տարածքը գրավված էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից), ինչի պատճառով բնակիչները դուրս էին եկել փողոց բողոքելու. նրանց եւ ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել: Վերջերս կալանքից ազատվել էին չորս սարիթաղցիներ:

Սարիթաղցիներ Բոյաջյանը, Ադամյանն ու Ավետիսյանն ազատվեցին կալանքից

Gepostet von Aravot am Dienstag, 26. Juni 2018

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930