Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ բյուջեի հավաքագրումների, աշխատավարձերի բարձրացման եւ Ամուլսարի խնդրի մասին

Հուլիս 01,2018 17:57

Այսօր լրագրողների հետ զրույցում հարցին, թե քաղաքացիների սոցիալական վիճակը ե՞րբ կբարելավի, արդյունքներ ե՞րբ կտեսնեն մարդիկ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ որոշակի փոփոխություններ արդեն կան. «Այդ փոփոխությունները, բնականաբար, շատ շոշափելի, տեսանելի չեն: Օրինակ՝ նշեմ, որ 207 հազար աշխատողի աշխատավարձի փաստացի բարձրացում է տեղի ունեցել, մի մասի աշխատավարձի իջեցում է տեղի ունեցել, բայց նախատեսվածից շատ ավելի փոքր չափերով: Տոնավաճառներում է գների որոշակի փոփոխություն տեղի ունեցել: ՊԵԿ հավաքագրումների մակարդակն է զգալիորեն բարձրացել, առողջապահության ոլորտում են փոփոխություններ տեղի ունենում, որոնք մարդկանց իրավիճակը կարող են փոխել: Սոցիալական նշանակության բնակարանաշինության ոլորտում քայլեր ենք ձեռնարկում, որոնք կշարունակենք… Գիտեմ, մարդիկ շատ արագ արդյունքների են սպասում, մենք ամեն ինչ անում ենք՝ այդ արդյունքները գրանցելու համար»:

Վարչապետն ասաց, որ «մենք պետք է արձանագրենք կոռուպցիայի անկյունաքարային նշանակությունը, որովհետև եթե մենք ունենք այսպես կոչված պետական կաթսա, և այդ պետական կաթսայի մեջ բազմաթիվ անցքեր կան, որոնցով արտահոսում են ազգային հարստությունը և պետական եկամուտները, մենք մինչև այդ անցքերը չփակենք, մենք չենք կարող այդ կաթսայի բավարար լցվածություն ապահովել»:

Փաշինյանը տեղեկացրեց, որ բյուջեում լուրջ հավաքագրում է եղել. «Ֆիզիկական մուտքագրման մի մասը եղել է, տասնյակ միլիոնների չի եղել, բայց ամսվա արդյունքները կամփոփենք…տասը միլիոնից հաստատ անցել է, եւ դա ակնհայտ իրողություն է»: Վարչապետը խոսեց նաեւ Ամուլսարի խնդրի մասին։ Ինչպես հայտնի է, Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները փակ են, հարակից գյուղերի բնակիչները եւ բնապահպանները պահանջում են դադարեցնել հանքում աշխատանքները: Փաշինյանն ասաց, որ լուծման տարբերակը մեկն է՝ մեր հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա, եւ մենք այդ փաստերի հավաքագրման ճանապարհին ահագին առաջ ենք գնացել, վերջնական եզրակացությունը կլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031