Պրահայում հունիսի 30-ին մեկնարկել է մուայթայի Եվրոպայի երիտասարդների եւ մեծահասակների առաջնությունը:
Մասնակից 29 երկրների մեջ էր նաեւ Հայաստանը, որը ներկայացել էր չորս մարզիկով:: Մեր երիտասարդներից երկուսը, 17-ամյա Ռազմիկ Գրիգորյանը (60 կգ քաշային կարգ) եւ Արման Գալստյանը (63,5 կգ) նվաճել են բրոնզե մեդալ:
Հայաստանի մույթայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանի խոսքով, սա բավականին բարձր արդյունք է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































