Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը միջնորդել է Գրիգոր Մաթեւոսյանին դատապարտել 23 տարվա ազատազրկման

Հուլիս 14,2018 20:45

2017թ. փետրվարի 8-ից  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում   է Բերդ քաղաքի 27-ամյա բնակիչ Գրիգոր  Մաթեւոսյանի դատավարությունը: Նա  մեղադրվում է  այն բանի համար, որ նա 2016թ. մարտի 18-ի ուշ երեկոյան Տավուշի մարզի Տավուշ գյուղի վարչական տարածքում գտնվող Տավուշի ջրամբարի թերակղզու հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի ընթացքում համաքաղաքացի, 39-ամյա Վրեժ Բաբկենի Մաթեւոսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ՝ ձեռքին եղած դանակով հարվածել է նրա հետանցքի շրջանին՝ պատճառելով հետանցքի շրջանի ծակած-կտած վերք՝ ձախից, արտաքին արյունահոսություն, 3-4 աստիճանի կոմբինացված շոկ, ագոնալ վիճակ: Դրանից հետո Գ. Մաթեւոսյանը Բերդ քաղաքի բնակիչ 28-ամյա Գագիկ Արթուրի Ճաղարյանին կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի դանակով հարվածել է նրա կրծքավանդակի առաջնային եւ հետին երեսին, սպանել նրան: Գ. Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը») եւ 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»): Գ. Մաթեւոսյանը ավելի քան 2 տարի, 2016թ. մարտի 20-ից գտնվում է կալանքի տակ: Գ. Մաթեւոսյանի հայրը՝ Հրայր  Մաթեւոսյանը  հայտնեց, որ հուլիսի 11-ի նիստում  դատախազ Ներսես Չիլինգարյանը  մեղադրական ճառի ավարտին դատարանին միջնորդել է Գ.Մաթեւոսյանին մեղավոր ճանաչել նրան  առաջադրված հոդվածներում եւ  դատապարտել 23 տարի ժամկետով  ազատազրկման:

Հ. Մաթեւոսյանը պնդում է, որ   իր որդին  այդ քրեական գործով անմեղ է, քրեական գործի քննությունը ճիշտ չի կատարվել:  Գ. Մաթեւոսյանի  շահերը դատարանում պաշտպանում են փաստաբաններ Լեւոն Բաղդասարյանը եւ Թադեւոս Ալեքսանյանը:Այդ գործով դատավարությունը հաջորդ՝ օգոստոսի 2-ի նիստում ճառով հանդես կգա պաշտպանական կողմը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031