Լրահոս
Օրվա լրահոսը

15-րդ անգամ ոսկե եւ արծաթե ծիրանները գտան տերերին (ֆոտոշարք)

Հուլիս 14,2018 23:35

Հուլիսի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:

 Հատուկ մրցանակ շնորհվեց օպերային ճանաչված երգչուհի Հասմիկ Պապյանին: Նա ասաց, որ շատ մրցանակներ ունի, սակայն այս մեկն առանձնահատուկ է, քանի որ  այդ մրցանակին արժանանում է նոր Հայաստանում:

Միջազգային վավերագրական ֆիլմերից «Ոսկե ծիրան» մրցանակի արժանացավ Շևաուն Միզրահի (ԱՄՆ/ Թուրքիա/ Նիդերլանդներ) «Հեռավոր Համաստեղություն» ֆիլմը, «Արծաթե ծիրանի»` Այնարա Վերայի (Իսպանիա) «Կհանդիպենք վաղը, եթե Աստված տա»-ն։
«Ժյուրիի հատուկ հիշատակում» մրցանակը  տրվեց Վախթանգ Կունցև- Գաբաշվիլին՝  «Հստակ աշխարհ» ֆիլմի համար։

«Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն ֆիլմ ճանաչվեց Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը (Հայաստան/Իրան),  լավագույն դեբյուտային ֆիլմը՝ Արթուր Սահակյանի «Քամու հետ»-ն էր (Հայաստան)։

Հրանտ  Մաթևոսյանի մրցանակը լավագույն սցենարի համար տրվեց ռեժիսոր Աբուֆազլ Սաֆարի (Իրան/Գերմանիա) «Մայրամուտի Բեռնատարը» ֆիլմին, իսկ լավագույն դերակատարման համար Սոս Սարգսյանի մրցանակը` Շանթ Հովհաննիսյանին` «Եվա» ֆիլմում մարմնավորած դերի համար։

Միջազգային խաղարկային ֆիլմեր անվանակարգում «Ոսկե ծիրանի» արժանացավ ռեժիսոր Ռոման Բոնդարչուկի (Ուկրաինա/Գերմանիա) «Հրաբուխ» ֆիլմը, իսկ «Արծաթե ծիրանի» Ժերմինալ Ռոոյի (Շվեյցարիա) «Ֆորտունան»։

Փառատոնի հատուկ մրցանակին արժանացան Լարի Սմիթը (Միացյալ Թագավորություն) եւ Ջանֆանկո Ռոզին  (Իտալիա) ։ Վերջինս հիշեց իր ուսանողության տարիները եւ այն դասախոսին, որը խորհուրդ էր տվել դիտել Փարաջանովի ֆիլմերը:

Փարաջանովյան թալեր ստացավ նաեւ Ասղար Ֆարհադին (Իրան), Դարեն Արոնոֆսկին (ԱՄՆ):

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նաիրա says:

    Շա՞նթը: Վայ մամա ջան…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031