Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Ալիևը ոնց որ թե վախեր ունի, որ ՀՀ-ի ժողովրդավարական գործընթացներով Ադրբեջանի ժողովուրդը կարող է ոգևորվել». Նիկոլ Փաշինյանը՝ սահմանին տիրող իրավիճակի մասին

Հուլիս 16,2018 00:23

«Զինված լինել, զգոն լինել և պատրաստ լինել Ադրբեջանի կողմից ցանկացած պրովոկացիայի, ցանկացած պահի»,-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին վերաբերող հարցին, հայտարարեց, թե իր ուղերձը ՀՀ զինված ուժերին և համայն հայությանն այսպիսին է:

Պարոն Փաշինյանը փաստեց՝ հայ-ադրբեջանական սահմանին դեռ շարունակում են ադրբեջանական որոշ ստորաբաժանումների կուտակումները, նման իրավիճակ ունեինք ապրիլյան պատերազմից առաջ. «Նրանց ուզածն այն է, որ այդ կուտակումները սովորական դառնան հայկական կողմի համար: Նախիջևանի կողմից ունենք ապակառուցողական գործողություններ Ադրբեջանի կողմից: Պարոն Ալիևը ներքաղաքական խնդիրներ ունի, ոնց որ թե վախեր ունի, որ ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացներով Ադրբեջանի ժողովուրդը կարող է ոգևորվել և այնտեղ էլ քաղաքական պրոցեսներ սկսել ընդդեմ կոռուպցիայի և հանուն ժողովրդավարության: Նաև այս պատճառով եմ ասում, որ ադրբեջանական ցանկացած ագրեսիվ գործողություն ուղղված է ոչ միայն ՀՀ-ին, այլև ադրբեջանցի ժողովրդին»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանում տիրողը նոր իրավիճակ չէ, բայց պետք է չթերագնահատել իրավիճակը: Այս ամենում Նիկոլ Փաշինյանը լավ նորություն էլ է տեսնում. ՀՀ-ում, Արցախում և սփյուռքում հիմա հայերը համախմբված են առավել քան երբևէ:

Կրկին անդրադառնալով Ադրբեջանի դրսևորած վարքագծին՝ պարոն Փաշինյանն ասաց. «Ադրբեջանն իրեն ագրեսիվ է պահում բառապաշարի, ժեստիկուլյացիայի և սահմանային գործողությունների մակարդում, բայց մենք պետք է պատրաստ լինենք հակահարվածի և պաշտպանության: Ցանկացած հայ ամեն պահի պետք է պատրաստ լինի ամեն ինչ թողնել և զբաղվել հայրենիքի պաշտպանությամբ: Այն, որ իմ որդին ծառայում է Արցախում, սա մի քայլ է, որ պետք է բոլորին ցույց տա՝ ոչինչ չենք խնայի մեր հայրենիքը պաշտպանելու և հակառակորդին հակահարված տալու համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031