Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Քոչարյանը գրել է, որ Միքայել Հարությունյանի գործողություններում օրենքի խախտումներ չեն եղել». պաշտպան

Հուլիս 28,2018 16:41

Պարզվում է՝ երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանները դատարանին ներկայացրել են նրա խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն, որը, սակայն, մերժվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը: «Գումարի թիվը չեմ բացահայտի: Այն մեծ է, բայց ոչ առասպելական»,-նշեց պաշտպանը՝ ասելով, որ դատարանը չի պարզաբանել, թե ինչու է մերժում իրենց միջնորդությունը: Հիշեցնենք, որ ՀՀ պաշտոնաթող նախագահը կալանավորվել է երկու ամսով:

Ապա Ռուբեն Սահակյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը գիրք է գրում, որն առաջիկայում հրատարակվելու է. «Դրանում նա գրել է նաեւ, որ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գործողություններում չկան օրենքի խախտման հատկանիշներ»: Այլ տվյալներ փաստաբանը չբացահայտեց:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին եւ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին (Մարտի մեկի դեպքերի ժամանակ նա այդ պաշտոնն էր զբաղեցնում) առաջադրված է Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի հետագա «ճակատագրին», փաստաբանը կարծիք հայտնեց. «Նա արդարացվելու է, չկասկածեք՝ տարիներ հետո»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031