Լրահոս
Օրվա լրահոսը

Արյունաբանական կենտրոնի նախկին տնօրեն. մասնավորեցված գույքը կենտրոնից հեռու է, կիսաքանդ վիճակում

Օգոստոս 03,2018 22:30

«Արյունաբանական կենտրոնը շատ մասնաշենքեր ունի, վերոնշյալ մասնաշենքը գտնվում է կենտրոնի տարածքից հեռու: Այն ժամանակին եղել է Ֆիզիկայի ինստիտուտի տրամադրության տակ՝ կիսաքանդ վիճակում: Ֆիզիկայի ինստիտուտից հետ է բերվել Արյունաբանական կենտրոն, քանի որ շահագործելն այդ շենքի շահավետ չի եղել, ուղարկվել է պետական գույքի կառավարմանը:

Պետգույքը դրել է մասնավորեցման»,-Aravot.am-ի հարցին ի պատասխան, ասաց Արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենը՝ հաստատելով, որ այդ գույքն ինքը աճուրդով գնել է:

Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում նշել էր,  որ Արյունաբանական կենտրոնի մասնաշենքերից մեկը մասնավորեցվել է գնահատված գնից 4 անգամ մատչելի գնով նույն այդ հիվանդանոցի տնօրենին։

Նախարարի խոսքով, աճուրդներն արհեստականորեն չեն կայացել, որպեսզի գինը իջեցվի։ Աճուրդներից մեկն էլ չեղյալ է արվել:

Ըստ Արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենի՝ «Ինչպես նշել է նախարարը 7 անգամ աճուրդ է եղել եւ ոչ մի մասնակից չի եղել, աճուրդներից մեկում մեկ մասնակից է եղել, որը ցանկացել է այդ գույքը ձեռքբերել, բայց քանի որ լրիվ անմխիթար վիճակում է եղել, նույնպես հրաժարվել է եւ չեղյալ է հայտարարել աճուրդը, թե ինչ ձեւով՝ տեղյակ չեմ:

Դրանից հետո, քանի որ գինը շատ իջել է եւ  գինը նպատակահարմար է եղել, վճարել եմ նպատակ ունենալով այն վերականգնել եւ այնտեղ որոշակի գործընթացներ ծավալել»:

Նախկին տնօրենի խոսքով, ֆինանսների բացակայության պատճառով այժմ այն  դեռեւս գտնվում է անմխիթար վիճակում. «Մի փոքր հատվածն է վերանորոգվել, եւ մի փոքր մասը տրվել է ՍՊԸ-ի վարձակալության, որն իրականացնում է ինչ-որ գործունեություն»:

Ինչ վերաբերում է Արյունաբանական կենտրոնի մատակարարումներին, ապա, ըստ նախկին տնօրենի, այդ մատակարարումներն իրականացվել են օրենքով սահմանված կարգով:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031