Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Խաչատուրով. «Ես ասել եմ` ես մեղավոր չեմ». «Ժողովուրդ»

Օգոստոս 08,2018 10:34

2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար:

Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ ահա Յուրի Խաչատուրովը ազատ է արձակվել գրավի դիմաց եւ մեկնել է Մոսկվա ՀԱՊԿ քարտուղարի պարտականությունները կատարելու:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ Յուրի Խաչատուրովից փորձեց մեկնաբանություն ստանալ այս գործի վերաբերյալ: «Երբ ինձ հարցրել են, այն ժամանակ ես ասել եմ` ես մեղավոր չեմ: Էլ ի՞նչ եք ուզում, ուզում եք` խոսե՞ք, ձայնս լսե՞ք»,- ասաց Յուրի Խաչատուրովն ու անջատեց հեռախոսը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031