Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի օրակարգի հարցերով խորհրդակցություններ ԱՊՀ անդամ-պետությունների արտաքին գերատեսչությունների միջև

Սեպտեմբեր 07,2018 20:10

Սեպտեմբերի 5-ին Մոսկվայում տեղի ունեցան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի օրակարգի հարցերով խորհրդակցություններ ԱՊՀ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարությունների միջև: Միջոցառմանը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչություններից և ԱՊՀ գործադիր կոմիտեից, հայկական կողմը ներկայացնում էին ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը և Մոսկվայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանը:

Խորհրդակցությունների օրակարգում էին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանին, ներառյալ՝ վերջինիս շրջանակներում ԱՊՀ անդամ-պետությունների համագործակցությանը, ՄԱԿ-ի 2030 կայուն զարգացման օրակարգին և ՄԱԿ-ի մարմիններում կայանալիք ընտրություններին վերաբերող հարցեր:

Սեպտեմբերի 6-ին ԱՊՀ խորհրդակցություններին հաջորդեցին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի օրակարգի հարցերի շուրջ ՀԱՊԿ անդամ-պետությունների խորհրդակցությունները, որոնց մասնակցում էին նաև ՀԱՊԿ-ում անդամ-պետությունների մշտական ներկայացուցչությունների, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության աշխատակիցներ։ Հայկական կողմը ներկայացված էր ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանի և ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանի մակարդակով։

Խորհրդակցություններին ընդգծվեց ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին քաղաքականության համադրման կարևորությունը:

Մասնակիցների կողմից պայմանավորվածություն ձեռք բերվեց քննարկված հարցերի շուրջ շարունակել խորհրդակցությունները ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ մակարդակներում:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930