Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա է մեր դուխը եւ այդպես էլ շարունակվելու է». Մհեր Շահգելդյան (տեսանյութ)

Սեպտեմբեր 08,2018 17:19

«Երբ մենք էինք դուխով, անցանք բոլոր հարվածների ու ճնշումների ճանապարհով, պայքարեցինք: Սա է մեր դուխը եւ այդպես էլ շարունակվելու է»,-նախընտրական հավաքում այսօր հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Նա նշեց, որ ՕԵԿ նախընտրական ծրագիրը, որը միտված է լինելու Երեւանի զարգացմանն ու երեւանցու բարեկեցությանը, մանրամասն ներկայացվելու է սեպտեմբերի 10-ին:

ՕԵԿ-ի մշակած առաջնահերթ խնդիրներից նա առանձնացրեց բնակարանաշինությունը եւ քննադատեց «էլիտար» շենքերի կառուցումը. «Ամեն օր տեսնում ենք, որ էլիտար շենքեր են կառուցում, բայց Երեւանում այդքան էլիտա կա՞…Շարքային երեւանցիների  համար պետք է բնակարաններ կառուցվեն՝ ոչ թե միայն կենտրոնում, այլեւ մյուս համայնքներում՝ Մասիվում, «Ղռեր»-ում…»: Մյուս խնդիրը, որը լինելու է Շահգելդյանի թիրախում, Երեւանում ապօրինի շինարարությունն է: «Ով իրեն «ֆեոդալ-քյոխվա» է զգում, ապօրինի շինություն է կառուցում»,-նկատեց նա:

ՕԵԿ նախընտրական ծրագիրը ներառելու է նաեւ բազմաբնակարան շենքերի վերելակների անվտանգության ապահովման, տրանսպորտի խնդիրներին առնչվող կետեր. այն առաջարկում է ստեղծել նաեւ կարիերայի զարգացման կենտրոններ, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա աշխատանք գտնել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930