Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղիք չպետք է տալ շահարկումների…

Սեպտեմբեր 12,2018 19:55

Դատական իշխանության անկախության երաշխավորման առկա խնդիրների լուծումը պահանջում է առավել հետևողականությամբ կյանքի կոչել իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքի պահանջները, իշխանության բոլոր ինստի­տուտների գործունեության հիմքում դնել իրավունքի գերա­կա­յությունը՝ հաշվի առնելով, որ  դատական իշխա­նության գործառու­թային, կա­ռուցա­կարգային, նյութական ու սոցիալական անկախության երաշխիքների հե­տագա ամրապնդումն անկյունաքարային նշանակություն ունի մեր երկրում իրա­վական պե­տության կայացման համար:

Դատական իշխանության անկախության երաշխավորման համար անհրաժեշտ է Բարձ­­­րագույն դատական խորհրդի 2018 թվականի ապրիլի 12-ի՝ «Դատարանների կամ դա­տավորի անկախությունը վտանգող հնարավոր դրսևորումները կանխելու մասին» թիվ ԲԴԽ-2-Ո-3 որոշման հետևողական կատարման ապահովումը՝ ինչպես դատավորների, այնպես էլ հանրային իշխանության յուրաքանչյուր մարմնի ու պաշտոնատար անձի կողմից:

Սեպտեմբերի 11-ին և 12-ին համացանցում և զանգվածային լրատվամիջոցներով դատական իշխանությանն առնչվող քննարկումերի առնչությամբ անհրաժեշտ է, որ քաղաքական առանձին շահարկումների և չփաստարկված ու չապացուցված տեսակետներ արտահայտելու փոխարեն իրավասու մարմինները օրեն­քով սահմանված կարգով բացահայտեն տեղի ունեցածի բոլոր հանգամանքները և անեն իրավաչափ եզրահանգում, որի շահառուներն են մեր պետությունն ու հասարակությունը:

ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930