Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի սպորտի նախարարը թող հեքիաթներ չպատմի»

Սեպտեմբեր 12,2018 22:40

Ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականի մասնակցության հարցը Բաքվում կայանալիք մարզաձեւի աշխարհի առաջնությանը մնում է առկախ եւ մեր մարզիկները պատրաստվում են այլ մրցումների: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Հայաստանի մարզիկների այցելությունը հարեւան երկիր կախված է կազմակերպիչ կողմի պետական մակարդակով տրվելիք բարձր անվտանգության պաշտոնական երաշխիքներից: Ավելի վաղ Ադրբեջանի սպորտի նախարար Ազադ Ռահիմովը հայտարարել էր, թե իրենք իբր անվտանգության երաշխիքներ տվել են եւ զարմանք արտահայտել, թե հայկական կողմն ինչու չի օգտվում այդ հնարավորությունից:

Ի պատասխան ադրբեջանցի պաշտոնյայի, ՀՁՖ փոխնախագահ Թաթուլ Հովհաննիսյանը հայտարարել է.«Թող ադրբեջանցի նախարարը հեքիաթներ չպատմի: Մենք նրանցից ընդամենը ընդհանուր հրավեր ենք ստացել, որ ուղարկվում է մասնակից բոլոր երկրներին: Մեր երկրների միջեւ լարվածություն կա, եւ ընդհանուր երաշխավորությունը հայկական պատվիրակության համար չէ: Հիշենք Բաքվում մեր մարզիկների մասնակցությունը Եվրոպական խաղերին, ըմբիշների եւ բռնցքամարտիկների մեկնումը աշխարհի առաջնություն, երբ արդեն Թբիլիսիից մերոնց դիմավորել ու այդ ամբողջ ընթացքում, անգամ զուգարան, հսկել են այդ երկրի անվտանգության հատուկ ծառայությունները: Դեռ չեմ ասում, որ այդ իրավիճակը մշտական լարվածության մեջ է պահել հայաստանցի մարզիկներին, խանգարել իրենց իրական հնարավորություններին համապատասխան հանդես գալ:

Մեր մասնակցության հարցը դեռ բաց է մինչեւ սեպտեմբերի 18-ը եւ կարող է դրական լուծվել: Հենց ստանանք անվանական հրավեր եւ անվտանգության պաշտոնական երաշխիքներ, անմիջապես կսկսենք նախապատրաստվել մեկնելու: Մարզաձեւի միջազգային կառույցները շահագրգռված են մեր մասնակցությամբ եւ անում են անհրաժեշտ ամեն բան», – ասել է Թաթուլ Հովհաննիսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930