Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր թեկնածուների ցավն էլ տանեմ՝ տղաների էլ, աղջիկների էլ». Արամ Սարգսյան

Սեպտեմբեր 17,2018 16:16

Էրեբունի համայնքում այսօր Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ բնակիչներից մեկը «Լույս» դաշինքի առաջնորդներից Արամ Զավենի Սարգսյանից հետաքրքրվեց, թե «ինչ է լինելու ընտրությունների վերջը»:

Արամ Սարգսյանն իրավիճակը նախ այսպես նկարագրեց. «Խորհրդարանական նորմալ ընտրություններ կիրականացվեն, ճիշտ քաղաքական դաշտ կձեւավորվի, վարչապետը կառավարությունը ճիշտ կձեւավորի, ամեն ինչ իր հունի մեջ կընկնի»:

Արամ Սարգսյանը քաղաքացու ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ժողովուրդն ունի ընտրյալ վարչապետ, մինչդեռ ԱԺ-ում մեծամասնություն են կազմում ՀՀԿ-ականները. «Երկիրն այս իրավիճակից հանելու համար պետք են արտահերթ ԱԺ ընտրություններ: Դա է լավագույն ձեւը»:

Ինչ վերաբերում է սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին, Արամ Սարգսյանը ժպտալով նշեց. «Թեկնածուներին որ նայում ես, ո՞ւմ դեմ «աշխատես»…չկա մարդ, որի դեմն «աշխատես»: Բոլոր թեկնածուներն էլ մերոնք են՝ իշխանությունների դեմ պայքարածներ: Մարդկային առումով բոլոր թեկնածուների ցավն էլ տանեմ՝ տղաների էլ, աղջիկների էլ: Բայց ասում ենք՝ Արտակ Զեյնալյանին ընտրեք, որովհետեւ նա փորձառու է: Ով էլ հաղթի՝ ապրի ինքը, բայց պետք է փորձ ունենա: «Սեւ» եւ «սպիտակներ» չկան: Թեկնածուներ կան, որ անգամ թաղապետի փորձ չունեն, բայց քաղաքապետ դառնալու ցանկություն ունեն: Այդպես չի, էլի…»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով: Քաղաքապետի թեկնածուն է Արդարադատության գործող նախարար Արտակ Զեյնալյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930