Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում անցկացվել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմական կրթության հարցերով համակարգող կոմիտեի նիստը

Սեպտեմբեր 27,2018 19:01

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմական կրթության հարցերով համակարգող կոմիտեի հերթական նիստը:

Նիստի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների ռազմակրթական ոլորտի պատասխանատուները և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները:

Նիստի մասնակիցներին ողջունել և արդյունավետ աշխատանք են մաղթել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը և ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինը:

Նիստի ընթացքում ամփոփվել է Համակարգող կոմիտեի շրջանակում կատարված աշխատանքը, նախանշվել են հետագա համագործակցության ուղիները: Քննարկվել են նաև կադրերի պատրաստման և ռազմակրթական ոլորտում բազմակողմ փոխգործակցության հարցեր: Նիստի մասնակիցներին է ներկայացվել ռազմակրթական ոլորտում Հայաստանի վարած քաղաքականությունը, ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կրթական ծրագրերը:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930