Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհակալ եմ, եղբայր, հույս ունեմ՝ զրահապատ է. Նիկոլ Փաշինյանը՝ իրեն հեծանիվ նվիրողին

Սեպտեմբեր 30,2018 23:39

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել իրեն հեծանիվ նվիրած Էմին Ասատրյանին:

Նա մասնավորապես գրել է. «Էմիլ Ասատրյան ջան, ճի՞շտ է, որ հեծանիվը Դուք եք նվիրել: Շնորհակալ եմ եղբայր: Միայն թե՝ դա չեմ համարում իմ անձնականը, այլ ՀՀ վարչապետի առաջին ծառայողական հեծանիվ:

Հույս ունեմ՝ զրահապատ է»:

Ավելի վաղ հեծանվորդ և հեծանիվների մասնագետ Էմիլ Ասատրյանը պատմել էր՝ այն հեծանիվը, որը Նիկոլ Փաշինյանին նվիրել է պաշտոնավարման հարյուր օրվա կապակցությամբ, ձեռք է բերել 2 տարի առաջ մի ֆրանսիացուց, ով քշելով այն՝ եկել հասել է Հայաստան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930