Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմի ու գրքի շնորհանդես «Սոսե» կինոփառատոնի արտամրցութային ծրագրում

Նոյեմբեր 12,2018 12:21

«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրում կցուցադրվի ռեժիսոր Մարթա Հաուզկիի (ԱՄՆ, սցենարի հեղինակ և պրոդյուսեր Մարթա Հաուզկի, կինեմատոգրաֆ Փիթ Ուորիլո) «Անապատի ագռավները. հերոսի ճանապարհորդությունը Հայոց ցեղասպանության միջով» վավերագրական ֆիլմը։ Նկարահանումներն ավարտվել են 2016 թ․-ին։ Մեկ ժամ տևողությամբ վավերագրական ֆիլմի հիմքում Լևոն Յոթնախպարյանի հիշողություններն են։

Ֆիլմում ներկայացված են Հայոց ցեղասպանությանը վերաբերող բացառիկ փաստեր, որոնք վկայում են հայերի դեմ կատարված հանցագործությունների և հայ որբերի նկատմամբ ոտնձգությունների մասին ։ Ֆիլմն անդրադառնում է Ուրֆայի հայերի ողբերգական տեղահանմանը։ Ներկայացվում են փաստեր Լևոն Յոթնախպերյանի կատարած հերոսական սխրագործությունների մասին։

Սա անհավանական թվացող, բայց իրական պատմություն է մի մարդու խիզախ պայքարի մասին, ով «կռիվ» էր տալիս ոչ միայն ողջ մնալու, այլև 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից փրկված իր երիտասարդ հայ ընկերներին օգնելու համար։

Պատմությունը բացահայտում է, թե ինչպես տարբեր մշակույթների և հավատքի տեր մարդիկ՝ քրիստոնյա, մահմեդական, իսլամիստ, իրենց օգնության ձեռքն են մեկնել հայ փախստականներին: Ֆիլմն անդրադառնում է նաև այդ տարիներին հրեաների՝ հայերին օգնելու փաստին։

Ֆիլմն ուշագրավ է աշխարհի տարբեր արխիվներից գտնված փաստաթղթերի ու լուսանկարների շնորհիվ։ Դրանք վկայում են գրեթե մեկ դար առաջ Սիրիայի անապատում տեղի ունեցած անիրական թվացող պատմության ողբերգական ու մարդկային տոկունության մասին։

Ֆիլմի հետ միասին կներկայացվի «Անապատի ագռավները» Լևոն Յոթնախպերյանի հուշերը ամփոփոխ գիրքը , որի խմբագիրներն են՝ Լևոն և Մարո Փարյանները, Լևոնը սերում է Յոթնախպերյանների ընտանիքից։ Այն ներառում է Հայոց ցեղասպանությունից փրկված հայի դրամատիկ պատմությունը՝ Օսմանյան բանակում ծառայության անցնելուց մինչև անապատով փախուստ։ Բայց մեկ անգամ չէ, որ նա վերադառնում է անապատ՝ փրկելու մահվան դատապարտված մոլորյալ ու որբացած հայորդիներին։

Ֆիլմի ցուցադրությունն ու գրքի շնորհանդեսը նախատեսված է «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնի ընթացքում՝ նոյեմբերի 21-ին։ Ներկա է լինելու Լևոն Փարյանը, ով աջակցել է նաև ֆիլմի ստեղծմանը։

 

«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնի մամուլի պատասխանատու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930