Լրահոս
Օրվա լրահոսը

20-ամյա կնոջը սպանած տղամարդը նրա հետ ծանոթացել էր քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ

Նոյեմբեր 13,2018 16:59

Aravot.am-ին որոշ տեղեկություններ հայտնի դարձան օրերս դաժան ծեծի արդյունքում սպանված 20 -ամյա կնոջ եւ նրան սպանողի մասին:

Այսօր ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ նոյեմբերի 11-ին, տանը վիճաբանության ժամանակ 1998 թ. ծնված Իլլարիոն Ն.-ն հարվածներ է հասցրել կնոջը` Ք. Իսկանդարյանին՝ պատճառելով վնասվածքներ: Իլլարիոն Ն.-ն, նույն օրը, ժամը 10.30-ին, բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն եւ բաց է թողնվել: Նոյեմբերի 12-ին հիվանդանոցում 1998 թ. ծնված Քրիստինե Իսկանդարյանը գիտակցության չգալով, մահացել է:

Մեզ հասած տեղեկություններով, նրանք պաշտոնապես ամուսնացած չեն եղել, մոտ 4 տարի միասին էին ապրում, Իլլարիոն Ն-ն, այսպես ասած՝ խմիչքի հետ սեր ուներ, նա պարբերաբար հարբած վիճակում ծեծի էր ենթարկում 20-ամյա Քրիստինեին: Վերջինս էլ մի քանի անգամ փորձել է լքել տղամարդուն:

Իլլարիոն Ն.-ն նախկինում դատապարտված է եղել, Քրիստինեի հետ ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ:

Դեպքի օրը Իլլարիոն Ն.-ն հերթական անգամ ծեծի է ենթարկել Քրիստինեին, նա կրկին փորձել էր փախչել տնից, սակայն չի հաջողվել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930