Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանցի եռամարտիկների հերթական հաղթանակը

Նոյեմբեր 20,2018 17:40

Նոյեմբերի 16-18-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվեց փաուերլիֆտինգի` ուժային եռամարտի Եվրոպայի առաջնություն:

ՀՀ հավաքականի կազմում էին նաև Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցը ներկայացնող եռամարտիկները, ովքեր արդեն իսկ զինանոցում ունեին մի քանի նշանակալի հաղթանակ:

Թբիլիսիում էլ նրանք ներկայացան կամային և ֆիզիկական բարձր որակներով, հանդես եկան մեծ պատրաստվածությամբ, որի արդյունքում իրենց և հավաքականի համար գրանցեցին հերթական հաղթանակները:

Եռամարտիկ Վահե Առաքելյանը /52կգ/ ուժային եռամարտ մարզաձևում ցույց տվեց 245կգ արդյունք, գետնից ձգում վարժությունում` 120կգ` իր համար ապահովելով երկու առաջին մրցանակային տեղ:

Մեր մյուս մարզիկը` Արթուր Ակիշինը /82.5կգ/, ևս հանդես եկավ փայլուն ձևով և ուժային եռամարտից ցույց տվեց 390կգ արդյունք, գետնից ձգում վարժությունում` 120կգ` դարձյալ նվաճելով 2 առաջին մրցանակային տեղ:

Ռեկորդակիր Վարազդատ Հակոբյանը /67.5կգ/ ուժային եռամարտ մարզաձևում գրավեց 2-րդ մրցանակային տեղը` 425 կգ արդյունքով, գետնից ձգում վարժությունում իր քաշային կարգում նա առաջինն էր` 185կգ արդյունքով:

Հավաքականում մարզիկ, ինչպես Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի մարզիչ Գառնիկ Աբրահամյանը հայտավորվեց գրեթե վերջին պահին և ՀՀ հավաքականի համար ապահովեց նաև թիմային կազմով 1-ին մրցանակային տեղ:

Գառնիկը /82.5կգ/ մասնակցեց գետնից ձգում վարժությանը, ձգեց 140կգ, նվաճեց 1-ին մրցանակային տեղը:

Այս մարզաձևը վերջին տարիներին Սևանում ապրում է որակական աճ` ներգրավելով առավել մեծ թվով մարզիկների:

Վաստակավոր մարզիչ Յուրի Սարգսյանի սաները Սևան քաղաքի և հանրապետության համար նվաճեցին հերթական հաղթական միավորները, իսկ առջևում նոր մրցելույթներ են, որոնց նախորդելու են ամենօրյա տքնաջան պարապմունքները:

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930