Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտոնը ժամանակավոր է, երաժշտի կոչումը՝ մշտական»

Նոյեմբեր 21,2018 13:30

Ավելի քան քառորդ դար «Հովեր» պետական կամերային երգչախմբի հիմնադիր ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր եւ վերջերս Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սոնա Հովհաննիսյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը թույլ չի տալիս լրիվ ծանրաբեռնվածությամբ համատեղել երգչախմբի եւ կոնսերվատորիայի ղեկավարությունը: «Պաշտոնը ժամանակավոր է, իսկ երաժշտի կոչումը՝ մշտական»,- ասաց ճանաչված երաժիշտը:
Ի դեպ, 95-ամյա կոնսերվատորիայի պատմության մեջ Սոնա Հովհաննիսյանը առաջին կին ռեկտորն է եւ թվով 17-րդը՝ Ռոմանոս Մելիքյանից, Արշակ Ադամյանից, Անուշավան Տեր-Ղեւոնդյանից, Կիմիկ Հովհաննիսյանից, Սնար Սնարյանից, Սպիրիդոն Մելիքյանից, Վարդան Սամվելյանից, Կոնստանտին Սարաջյանից, Սամսոն Գասպարյանից, Գրիգոր Եղիազարյանից, Ղազարոս Սարյանից, Էդգար Հովհաննիսյանից, Տիգրան Մանսուրյանից, Արմեն Սմբատյանից, Գեորգի Սարաջյանից եւ Շահեն Շահինյանից հետո:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կարդացեք

«Առավոտ»

20.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930