Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀՀ ազգային արժույթի ներդրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը

Նոյեմբեր 22,2018 21:07

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի ներդրման 25-ամյակի առթիվ ՀՀ կենտրոնական բանկի կազմակերպած միջոցառմանը:

Միջոցառման շրջանակում Նիկոլ Փաշինյանն այցելել է պատկերասրահի որմնանկարների դահլիճում բացված ցուցահանդես, որտեղ ներկայացված են 1994 թ. առ այսօր ԿԲ կողմից թողարկված բոլոր հուշադրամներն ու թղթադրամները, այդ թվում նաև՝ 2018թ. թողարկման ՀՀ երրորդ սերնդի թղթադրամները:

Այնուհետև տեղի է ունեցել «Հայոց պետականություն. ՀՀ ազգային արժույթի 25-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշի մարման արարողություն: Նամականիշը մարել են ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը և «Հայփոստ» ՓԲԸ խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը: Այն ունի 230 ՀՀ դրամ անվանական արժեք և տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 30000 տպաքանակով:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930