Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդհանուր իրավիճակը մեր տարածաշրջանում մնում է կայուն լարված»․ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

Նոյեմբեր 22,2018 21:21

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այսօր Շիրակի պետական համալսարանի անձնակազմի ու ուսանողների հետ հանդիպման ժամանակ, գնահատելով տարածաշրջանում տիրող իրավիճակն ասաց․

«Ընդհանուր իրավիճակը մեր տարածաշրջանում մնում է կայուն լարված, էական փոփոխություններ վերջին տարիների ընթացքում զարգացել են միայն դեպի ավելի լարվածության աճի ուղղությամբ։Հիմնականում պայմանավորված է Սիրիայում տիրող իրավիճակով և Ռուսաստանի Դաշնություն-Արևմուտք հակամարտությամբ։ Իհարկե, ազդում է մեր տարածաշրջանի վրա, մանավանդ հաշվի առնենք, որ անմիջապես Թուրքիայի հանրապետությունը ներգրավված է տվյալ գործընթացին, որը բացի քրդերի դեմ պայքարից, իրականացնում է նաև գործողություններ Սիրիայում։

Բացի դա, մեր հարևան Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հայտարարությունները, զարգացնում է իր զինված ուժերը՝ դրանով փորձելով ճնշում գործադրել Հայաստանի հանրապետության ժողովրդի, ղեկավարության վրա, որպեսզի բանակցային գործընթացում ունենա որոշակի հաջողություններ կամ առավելություններ։ Այս բոլորով պայմանավորված, իհարկե, զարգացումները կան, պետք է ասել, որ մեր կողմից էլ ձեռնարկվում են մի շարք միջոցառումներ տվյալ վտանգները չեզոքացնելու ուղղությամբ։ Զարգանում են զինված ուժերը, այնպես որ զինված ուժերի խնդիրների կատարման ուղղությամբ բավականին շատ միջոցառումներ ենք իրականացնում, որպեսզի մեր ժողովրդի անվտանգությունը կարողանանք ապահովել, ինչպես նաև հնարավորություն ընձեռենք քաղաքական ղեկավարությանը բանակցություններում իրենց զգան ավելի վստահ և վստահ լինեն, որ զինված ուժերը կկատարեն իրենց խնդիրը»։

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930