Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Բնապահպան. «Նախարարն աշխատել է մի կազմակերպությունում, որը «Լիդիանի» կոնսուլտանտ է եղել»

Նոյեմբեր 23,2018 20:20

Այսօր բնապահպանության նախարարությունում մի խումբ բնապահպաններ նախարարի պաշտոնակատար  Էրիկ Գրիգորյանի ասուլիսից հետո ընդունարանում դժգոհեցին, որ իրենց ավելի վաղ ներս չէին թողնում՝ մասնակցելու լրագրողների եւ ՀԿ-ների հետ հանդիպմանը:

Ըստ Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութի, բնապահպանները պահանջում էին հանդիպում Գրիգորյանի հետ՝ ուղիղ եթերով, նրանք նաեւ պնդում էին, որ նախարարությունը լիարժեք եւ ամբողջական պատասխաններ չի տալիս իրենց հարցադրումներին:

Բնապահպան Լեւոն Գալստյանը վստահեցնում էր, որ Ամուլսարի հետ կապված Գրիգորյանը փակ քննարկում է կազմակերպել, եւ չի հայտնում, թե միջազգային փորձագետն ինչ կարծիք է հայտնել: Բնապահպանները տարաների մեջ տիղմ եւ ջուր էին բերել ու վստահեցնում՝ Դեբեդ գետից վերցված տիղմն է:

Բնապահպան Անի Խաչատրյանն այդ տիղմով տարան, ինչպես ինքն ասաց, որպես նվեր էր բերել. «Սա Դեբեդ գետի նստվածքն է՝ Թեղուտի ու Ախթալայի հանքերից»: Բնապահպանները նաեւ մեկ այլ տարա էլ էին իրենց հետ բերել, տարայի պարունակության գույնը դեղնավուն էր.« Տանձուտի հանքավայրից վերցված ջուրն է, թթվային դրենաժի պրոցեսը: Էրիկին մենք մարտահրավեր ենք նետում՝ գնացեք Տանձուտի հանքավայրի 100 տարվա թթվային դրենաժը փորձեք կանխել, հետո նոր խոսեք Ամուլսարի հանքի թթվային դրենաժի կանխումից, որը Տանձուտից հարյուրապատիկ ավելի մեծ ծավալներով է լինելու ու ավելի երկար ժամանակով»:

Անի Խաչատրյանը հայտարարեց՝ «Մենք մի հարց ունեինք նախարարին, որ ինքը աշխատել է մի կազմակերպությունում, որը «Լիդիանի» համար եղել է կոնսուլտանտ, այսինքն՝ նախարարն աշխատել է «Լիդիանի» համար: Մենք տեղեկություններ ունենք, որ նախարարն իր մասնակցությունն է ունեցել որոշ հետազոտությունների: Մենք ուզում էինք նախարարից հարցնել՝ արդյոք սա շահերի բախում չէ»:
Նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն այսօր առաջարկել է ընդունել բնապահպաններին, բայց առանց լրատվամիջոցների, առանց տեսանկարահանման: Հանդիպումը չկայացավ, բնապահպանները մերժեցին առաջարկը, քանի որ նրանք պահանջում էին հանդիպում, որը պետք է պարտադիր ցուցադրվի «լայվով»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930