Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Հայաստանի ԱԺ-ում ստեղծված նոր քաղաքական լանդշաֆտը լրացուցիչ պատասխանատվություն է բերում կառավարությանը». Սաջադ Քարիմ

Դեկտեմբեր 12,2018 22:03

Կիրակի Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին վարչապետի պաշտոնակատարի «Իմ քայլը» դաշինքի մեծ հաղթանակը: Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմի հայտարարության մեջ:

«Հայաստանի Ազգային ժողովում ստեղծված նոր քաղաքական լանդշաֆտը լրացուցիչ պատասխանատվություն է բերում կառավարությանը՝ իրականացնելու իր բարեփոխումների ծրագիրը ընտրական շրջանակում և կոռուպցիայի դեմ պայքարում»,- ասվում է հայտարարության մեջ:

Քարիմը նաև մեջբերել է միջազգային դիտորդների գնահատականն այն մասին, որ ընտրություններն, ընդհանուր առմամբ լավ կազմակերպված էին՝ չնայած կարճ ժամանակահատվածին: Ընտրախախտումների և չարաշահումների (ինչպիսիք են ձայների գնումը և ընտրողների վրա ճնշումները) ընդհանուր բացակայությունը թույլ է տվել իրական մրցակցություն: Որպես արդյունք՝ գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը եղել է շատ բարձր:

«Մեր պատվիրակությունը հատուկ շնորհակալություն է հայտնում Ընտրությունների դիտորդական առաքելությանը այս կարևոր առիթով տեղում իրենց կատարած աշխատանքի համար»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31