Լրահոս
Օրվա լրահոսը

Մարկոս Պիզելլի. «Ես հպարտ եմ, որ վնասվածքս ստացել եմ Հայաստանի ազգային հավաքականին օգնելիս»

Դեկտեմբեր 29,2018 20:41

Լրագրողների և ակումբների ներկայացուցիչների հարցման արդյունքում Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մարկոս Պիզելլին ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է իր զգացողությունների և հաջորդ տարվա ծրագրերի մասին.

«Ես շատ հպարտ եմ և երջանիկ՝ այս մրցանակը ստանալու կապակցությամբ: Ուղղակի հիանալի տարի էր ինձ համար: Միակ վատ կողմը, իհարկե, վնասվածքն էր, բայց ես հպարտ եմ, որ վնասվածքս ստացել եմ Հայաստանի ազգային հավաքականին օգնելիս: Ամեն ինչ անելու եմ՝ հաջորդ տարի ավելի շատ մրցանակներ նվաճելու համար, բայց  այս անգամ՝ արդեն թիմային: Ֆուտբոլում կարող ես քեզ հաջողակ համարել միայն այն դեպքում, երբ նվաճում ես թիմային պարգևներ: Շնորհակալություն ինչպես Հայաստանի ազգային հավաքականի, այնպես էլ «Ակտոբեի» բոլոր երկրպագուներին ինձ մշտապես աջակցելու համար: Շնորհավորում եմ բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ, մաղթում, որ միշտ լինեն լավատես և մնան մեր կողքին: Կհանդիպենք արդեն 2019 թվականին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31