Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Համածառայակցի գլխին կրակողը համաներվեց, իսկ Սյունիքի մարզի դատարանն էլ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով կարճեց վարույթը

Հունվար 12,2019 14:00

«Էրե­բու­նի-­Ե­րեւ­ա­նի հիմ­նադր­ման 2800-ամ­յա­կի եւ Հա­յաս­տա­նի առա­ջին Հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյան հռ­չակ­ման 100-ամ­յա­կի կա­պակ­ցու­թյամբ քրե­ա­կան գոր­ծե­րով հա­մա­նե­րում հայ­տա­րա­րե­լու մա­սին» ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի 2018 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 1-ի թիվ ՀՕ-414-Ն օրեն­քի 2-րդ հոդ­վա­ծի 5-րդ կե­տի կի­րառ­մամբ Արա Ներ­սես­յա­նի նկատ­մամբ Սյու­նի­քի մար­զի դա­տա­վոր Ա. Սար­դար­յա­նի անց­յալ տար­վա դեկ­տեմ­բե­րի վեր­ջին կա­յաց­րած որոշ­մամբ  դա­դա­րեց­վել է քրե­ա­կան հե­տապն­դու­մը եւ կարճ­վել քրե­ա­կան գոր­ծի վա­րույ­թը: Գոր­ծը դա­տա­րան էր ու­ղարկ­վել 2018թ. օգոս­տո­սի 17-ին:

Ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յող Արա Ներ­սես­յա­նի նկատ­մամբ ընտր­ված խա­փան­ման մի­ջո­ցը` հրա­մա­նա­տա­րու­թյան հս­կո­ղու­թյա­նը հանձ­նե­լը, վե­րաց­վել է:

ՊԲ  զո­րա­մա­սի 2-րդ հրաձ­գա­յին գու­մար­տա­կի 4-րդ վաշ­տի 3-րդ դա­սա­կի 2-րդ ջո­կի ավագ հրա­ձի­գը, շար­քա­յին Ա.Ներ­սես­յա­նը ընդգրկ­ված լի­նե­լով մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյան նույն զո­րա­մա­սի պահ­պա­նու­թյան տե­ղա­մա­սի մար­տա­կան դիր­քում, որ­պես դի­տորդ, իր հետ մի­եւ­նույն հեր­թա­փո­խում որ­պես դի­տորդ ընդգրկ­ված շար­քա­յին, տու­ժող Ա.Բ.-ն դի­տա­կե­տում քնե­լու պատ­ճա­ռով հայ­հո­յել է` վի­րա­վո­րանք հասց­րել վեր­ջի­նիս, քաշ­ել օձի­գից` «ան­պար­կեշտ ձեւ­ով ստո­րաց­նե­լով նրա պա­տիվն ու ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը»:

Մեկ այլ դր­վա­գով էլ, Ա.Ներ­սես­յա­նը «դի­տա­կե­տում քնե­լու շուրջ առա­ջա­ցած պար­զա­բա­նում­նե­րի ըն­թաց­քում իր հաս­ցե­ին հն­չեց­ված հայ­հո­յանք­նե­րից` ծանր վի­րա­վո­րան­քից իրեն ստո­րաց­ված զգա­լով, հայտն­վե­լով հու­զա­կան լար­վա­ծու­թյան, շփոթ­վա­ծու­թյան», աֆեկ­տի վի­ճա­կում, նրա­նից վրեժխն­դիր լի­նե­լու շար­ժա­ռի­թով, Ա.Բ.-ին «դի­տա­վո­րու­թյամբ կյան­քից զր­կե­լու նպա­տա­կով», դի­տա­կե­տի մուտ­քի մոտ, լից­քա­վո­րե­լով իրեն ամ­րակց­ված «ԱԿ-74» տե­սա­կի ինք­նա­ձի­գը, մեկ կրա­կոց է ար­ձա­կել դի­տա­կե­տի ներ­սում` իրե­նից մոտ մեկ մետր հե­ռա­վո­րու­թյան վրա գետ­նին նս­տած Ա.Բ.-ի գլ­խի ուղ­ղու­թյամբ, վեր­ջի­նիս պատ­ճա­ռել է գլ­խի գա­գա­թա­ճա­կա­տա­յին հատ­վա­ծի, գան­գոսկ­րի վնա­սու­մով մի­ջան­ցիկ հրա­զե­նա­յին, կյան­քին վտանգ սպառ­նա­ցող մարմ­նա­կան վնաս­վածք:

Տու­ժո­ղը տե­ղա­փոխ­վել էր Մար­տու­նու զին­հոս­պի­տալ:

Իրե­ղեն ապա­ցույց ճա­նաչ­ված  Ստե­փա­նա­կեր­տի ՌՈ բաժ­նի պահ­պան­մա­նը հանձն­ված «ԱԿ-74» տե­սա­կի ինք­նա­ձի­գը, փամ­փուշ­տը, փամփշ­տա­տու­փը` լից­քա­վոր­ված 5.45մմ տրա­մա­չա­փի թվով 24 փամ­փուշտ­նե­րով, վե­րա­դարձ­վել է ՊԲ  զո­րա­մա­սին` ի տնօ­րի­նու­թյուն, 5,45 մմ տրա­մա­չա­փի փամ­փուշ­տի պար­կու­ճը, գն­դա­կի կա­ղա­պա­րի մաս­նի­կը, տու­ժո­ղի սա­ղա­վար­տը եւ գլ­խար­կը, Ա.Ներ­սի­յա­նի զին­վո­րա­կան բաճ­կո­նը եւ անդ­րա­վար­տի­քը` ոչն­չաց­վել:

Մե­ղադ­րո­ղը եղել է առա­ջին կա­յա­զո­րի զին­վո­րա­կան դա­տա­խա­զու­թյու­նից դա­տա­խազ  Հ. Մկրտչ­յա­նը:

2018 թվա­կա­նի մա­յի­սի 14-ին ՀՀ քնն­չա­կան կո­մի­տե­ի զին­վո­րա­կան քնն­չա­կան գլ­խա­վոր վար­չու­թյան 1-ին կա­յա­զո­րա­յին քնն­չա­կան բաժ­նի պե­տի տե­ղա­կալ Մ.Շիր­վան­յա­նի որոշ­մամբ նշ­յալ քրե­ա­կան գործն ըն­դուն­վել է վա­րույթ: 2018 թվա­կա­նի մա­յի­սի 14-ին ՀՀ քնն­չա­կան կո­մի­տե­ի զին­վո­րա­կան քնն­չա­կան գլ­խա­վոր վար­չու­թյան 1-ին կա­յա­զո­րա­յին քնն­չա­կան բաժ­նի պե­տի տե­ղա­կալ Մ.Շիր­վան­յա­նի որոշ­մամբ եր­կու քրե­ա­կան գոր­ծեր մի­աց­վել են մեկ հա­մա­րի տակ:

2018 թվա­կա­նի հու­նի­սի 5-ին ՀՀ քնն­չա­կան կո­մի­տե­ի զին­վո­րա­կան քնն­չա­կան գլ­խա­վոր վար­չու­թյան 1-ին կա­յա­զո­րա­յին քնն­չա­կան բաժ­նի պե­տի տե­ղա­կալ Մ.Շիր­վան­յա­նի որոշ­մամբ Արա Ներ­սես­յա­նին առա­ջադր­ված մե­ղադ­րան­քը լրաց­վել է եւ նրան կր­կին մե­ղադ­րանք էր առա­ջադր­վել ՀՀ քրե­ա­կան օրենսգր­քի 34-104-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սով, ՀՀ քրե­ա­կան օրենսգր­քի 360-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սով, ՀՀ քրե­ա­կան օրենսգր­քի 266-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սով, ՀՀ քրե­ա­կան օրենսգր­քի 364.2 հոդ­վա­ծի 2-րդ մա­սով, ՀՀ քրե­ա­կան օրենսգր­քի 266-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սով եւ ՀՀ քրե­ա­կան օրենսգր­քի 364.2 հոդ­վա­ծի 2-րդ մա­սով:

2018 թվա­կա­նի օգոս­տո­սի 15-ին ՀՀ քնն­չա­կան կո­մի­տե­ի զին­վո­րա­կան քնն­չա­կան գլ­խա­վոր վար­չու­թյան 1-ին կա­յա­զո­րա­յին քնն­չա­կան բաժ­նի պե­տի տե­ղա­կալ Մ.Շիր­վան­յա­նի որոշ­մամբ քրե­ա­կան գոր­ծով Ա.Ներ­սես­յա­նին առա­ջադր­ված մե­ղադ­րան­քը փո­փոխ­վել է եւ նրան կր­կին մե­ղադ­րանք է առա­ջադր­վել ՀՀ քրե­ա­կան օրենսգր­քի 34-105-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սով եւ ՀՀ քրե­ա­կան օրենսգր­քի 360-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սով:

Դա­տա­րա­նի գնա­հատ­մամբ, ՀՀ քրե­ա­կան դա­տա­վա­րու­թյան օրենսգր­քի 35-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սի 6-րդ կե­տի հա­մա­ձայն` «քրե­ա­կան գործ չի կա­րող հա­րուց­վել եւ քրե­ա­կան հե­տապն­դում չի կա­րող իրա­կա­նաց­վել, իսկ հա­րուց­ված քրե­ա­կան գոր­ծի վա­րույ­թը են­թա­կա է կարճ­ման, եթե ան­ցել են վա­ղե­մու­թյան ժամ­կետ­նե­րը», իսկ նույն հոդ­վա­ծի 5-րդ մա­սը սահ­մա­նում է, որ «դա­տա­րա­նը, հայտ­նա­բե­րե­լով քրե­ա­կան հե­տապն­դու­մը բա­ցա­ռող հան­գա­մանք­ներ, լու­ծում է ամ­բաս­տան­յա­լի նկատ­մամբ քրե­ա­կան հե­տապն­դու­մը դա­դա­րեց­նե­լու հար­ցը»:

ՀՀ քրե­ա­կան օրենսգր­քի 360-րդ հոդ­վա­ծի 1-րդ մա­սի սանկ­ցի­ան որ­պես պա­տիժ նա­խա­տե­սում է զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյան մեջ սահ­մա­նա­փա­կում` առա­վե­լա­գույ­նը մեկ տա­րի ժամ­կե­տով, կամ կա­լանք՝ առա­վե­լա­գույ­նը եր­կու ամիս ժամ­կե­տով, կամ կար­գա­պա­հա­կան գու­մար­տա­կում պա­հել՝ առա­վե­լա­գույ­նը վեց ամիս ժամ­կե­տով, կամ ազա­տազր­կում` առա­վե­լա­գույ­նը մեկ տա­րի ժամ­կե­տով:
Ըստ այդմ, «Դա­տա­րա­նը, նկա­տի ու­նե­նա­լով, որ Արա Ներ­սես­յա­նին վե­րագր­վող ՀՀ քրե­ա­կան օրենսգր­քի 360-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սով նա­խա­տես­ված ոչ մեծ ծան­րու­թյան հան­ցանքն ավարտ­ված հա­մա­րե­լու օր­վա­նից ան­ցել է ավե­լի քան 2 տա­րի, ինչ­պես նա­եւ սույն քրե­ա­կան գոր­ծի նյու­թե­րում բա­ցա­կա­յում են այն սահ­մա­նա­փա­կում­նե­րը, որոնք կա­րող են ար­գելք հան­դի­սա­նալ վա­ղե­մու­թյան ժամ­կետ­ներն անց­նե­լու հիմ­քով նրան քրե­ա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից ազա­տե­լու հա­մար, գտ­նում է, որ Արա Ներ­սես­յա­նի նկատ­մամբ ՀՀ քրե­ա­կան օրենսգր­քի 360-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սով քրե­ա­կան հե­տապն­դու­մը պետք է դա­դա­րեց­նել` վա­ղե­մու­թյան ժամ­կետ­ներն անց­նե­լու հիմ­քով»:

ՌՈՒ­ԶԱՆ ՄԻ­ՆԱՍ­ՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

11.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031