Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալացի դիվանագետի կապրիզներն ու Սամվել Բալասանյանի հանդուրժող վերաբերմունքը

Փետրվար 04,2019 21:12

Ինչպես հայտնի է, անցած տարվա հուլիսին Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն ինքնագլուխ քանդել էր Գյումրու պատմական Ռուսթավելի փողոցի խեցեգործության իր արտադրամասին հարող մայթը։ Հյուպատոսը պատճառաբանել էր, որ փողոցի ջրահեռացման համակարգը կառուցվել է թերություններով, որի պատճառով իրեն պատկանող շինությունը վնասվել է խոնավությունից։ Ու թեև քաղաքային իշխանությունները հյուպատոսին ժամանակ էին տվել արագ վերանորոգել այն (քաղաքային իշխանությունների հաշվարկներով`նա քաղաքին 1 միլիոն 534 հազար դրամի վնաս է հասցրել), սակայն մինչև օրս պարոն Մոնտալտոն անդրդվելի է։

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասաց․

«Հանձնարարել եմ ճարտարապետին, որ իր հետ աշխատի․ փոքրիկ այդ հատվածը, որը քանդված է, լուծում գտնեն։ Ինձ թվում է՝ կգտնեն, չեմ ուզում նեղացնել, հավատացեք, որովհետև էդ մարդը լուրջ բան է արել էս քաղաքի համար։

Հիմա դե մարդ է, որը բնավորություն ունի, բայց ես համարում եմ, որ ինքն իմ ընկերն է, մենք լավ հարաբերության մեջ ենք և իրար հետ կաշխատենք։ Այդպիսի բաներ էլ կլինեն, միայն թող աշխատանքի մեջ լինեն, առանձնապես ես այլ խնդիր չունեմ Մոնտալտոյի հետ, հավատացեք, միայն կարողանանք հարցերը ճիշտ լուծել և կլուծենք, ինձ թվում է՝ խնդիր չէ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728