Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է Շիրակի նոր մարզպետի անունը

Փետրվար 05,2019 20:55

Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների տեղեկացմամբ, առաջիկա կառավարության նիստին Շիրակի մարզպետ կնշանակվի «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային ցուցակով մոտ 4600 ձայն հավաքած Տիգրան Պետրոսյանը։

Նա ծնվել է 1979 թվականին, դասավանդում է Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, Շիրակի պետական համալսարանում, աշխատում է նաև «Հայկական Կարիտաս» Բ/Կ-ում՝ որպես շահերի պաշտպանության մասնագետ։

Տիգրան Պետրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Մի փոքր  էլ համբերություն, վաղն առավոտյան կառավարության նիստի օրակարգն էլ կհաստատվի, բոլոր հարցերի պատասխանները կտրվեն»։

Հիշեցնենք, որ Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանն անչափ շահագրգիռ էր մարզպետի պաշտոնում տեսնել իր տեղակալ Վարդան Գրիգորյանին։ Կառավարությունում տևական ժամանակ քննարկվում էր թեկնածուների հարցը․ պարբերաբար նոր անուններ էին ի հայտ գալիս, օրինակ՝ վերջին շրջանում խոսվում էր նաև ՀՀ սպորտի և երիտասարդության  հարցերով նախարարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Վահրադյանի հնարավոր նշանակման մասին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Տիգրան Պետրոսյանի լուսանկարը՝  նրա ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրատ says:

    Բայց ինչու՞ չեք նշում,թե Տիկօյի հայտնի պապան ով է:Թող բոլորն իմանամ ում տղուն են դրել մարզպետ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728