Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Մեղրի-Կապան երկաթգծի ապամոնտաժման գործով հարցաքննվել են Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը». Վահագն Խաչատրյան

Փետրվար 27,2019 20:02

Այսօր Civilnet-ի նկարահանած «Երեւանի՝ անհետ կորած տրամվայի գծերով» ֆիլմի  ցուցադրումից հետո քաղաքացիներից մեկը հարց բարձրացրեց՝ արդյոք ֆիլմում ներկայացված կոռուպցիոն գործարքների հետքերով իրավապահ մարմինները գնացել են, թե՝ոչ: Ֆիլմը պատմում է, որ 2004 թվականին տրամվայի ռելսերը, երբ ապամոնտաժվել են, դրանք կասկածելի հանգամանքներում տրամադրվել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի մորեղբորը, այս գործարքում ներգրավված է եղել նաեւ Սերժ Սարգսյանը:

«Ուշագրավ զուգադիպությամբ նույն տարիներին, երբ տրամվայի ռելսերը տրամադրվում էին պաշտպանության նախարարությանն ու օտարվում մասնավոր ընկերության, բանակի ներգրավմամբ ապամոնտաժվում է Մեղրի-Կապան 40 կմ երկաթգիծը»,-նշվում է ֆիլմում:

«Մեր իշխանությունները, փառապանծ Փաշինյանը,  մեծ գործ արեց, բայց այդ մարդը ժուռնալիստ է, գրող է, դեպուտատ էր, մասնագիտական ուրիշ բաներ չունի, որը մեղք չէ: Կոնկրետ էկոնոմիկայից էն ձեւի է կաղում, ու իրա խորհրդականներն էլ»,-ասաց քննարկմանը ներկա քաղաքացին, որը ներկայացավ որպես տնտեսագետ:

Նա առաջարկեց ստորագրահավաք կազմակերպել եւ ֆիլմում բարձրացրած խնդիրների բացահայտման համար դիմել իրավապահ մարմիններին:

Քաղաքացու մտահոգությանն արձագանքեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նա ասաց, որ ֆիլմում ներկայացված՝ բանակի ներգրավմամբ ապամոնտաժված Մեղրի-Կապան 40 կմ երկաթգծի գործով քրեական գործ է հարուցված. «Եվ այդ գործի շրջանակներում հարցաքննվել են Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանն եւ էլի ուրիշ մարդիկ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728