Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոսինիի «Սեւիլյան սափրիչը»՝  շքեղ ձայների, բարձրակարգ նվագախմբի մեկնաբանությամբ (ֆոտոռեպորտաժ)

Մարտ 03,2019 23:33 Share

Ռոսինիի «Սեւիլյան սափրիչը» կատակերգական օպերան արդեն իրականություն է՝  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), շքեղ ձայների (Լիպարիտ Ավետիսյան,  Աննա Կասյան, Եվգենի Ստավինսկի, Ջանպիերո Ռուջերի, Վազգեն Գազարյան, Ալինա Փահլեւանյան, Կիմ Սարգսյան, Աղասի Մելքոնյան), «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմի  (գեղ ղեկավար եւ խմբավար Սոնա Հովհաննիսյան) եւ մյուսների ջանքերի արդյունքում:

Բեմադրիչը Սուրեն Շահիջանյանն է, բեմի ձեւավորումը եւ հագուստները՝ Թառլոյան եղբայրներինը:

Գունեղ եւ ինտրիգային օպերայի պրեմիերան «Արամ Խաչատրյան» համերգասրահում մարտի 3-ին էր, այն նաեւ մարտի 5-ին հնարավոր կլինի վայելել:

Մենակատարների արտիստիզմն ու տպավորիչ կատարումներն ուղղակի հիացնում էին, բոլորն էլ առանձնահատուկ  փայլով ներկայացան: Մասնավորապես  տենոր Լիպարիտ Ավետիսյանի ( Կոմս Ալմավիվա) եւ սոպրանո Աննա Կասյանի (Ռոզինա) ներակայությունն այլ էներգիա էր հաղորդում հանդիսականին:

Հավելենք, որ «Սեւիլյան սափրիչը» Հայաստանում վերջին անգամ  հնչել է 2005-ին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031