Լրահոս
Օրվա լրահոսը

Օրվա կադրը․ եվրադեսպան Սվիտալսկին իր կնոջ ու գյումրեցի երիտասարդների հետ մաքրություն է անում

Մարտ 23,2019 22:45

ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր անակնկալի է բերել գյումրեցիներին՝ իր կնոջ ու երեք աշխատակիցների հետ միանալով համապետական շաբաթօրյակին։ Մաքրություն անելիս նա գերադասել է գյումրեցի երիտասարդների ընկերակցությունը։ Նա Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի աշխատակազմի և կամավորների հետ  մաքրել է «Լիլիթ» մանկապարտեզի և «Երիտասարդների տան» հարակից տարածքները։

Այս մասին տեղեկացանք «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ  նախագահ Արթուր Նաջարյանից, որը և մեզ տրամադրեց լուսանկարներ։

Հիշեցնենք, որ Գյումրին, ըստ Եվրամիության դեսպանի, Հայաստանի  ամենաեվրոպական քաղաքն է,  նա  հաճախակի է  այցելում ու առիթը բաց չի թողնում՝ այս քաղաքը գովերգելու։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031