Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը ԱԱԾ-ին հանձնարարեց ֆեյքերին ու մանիպուլացնող ԶԼՄ-երին հակահարված տալ

Ապրիլ 04,2019 12:36

Վարչապետ Փաշինյանը այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ԱԱԾ ղեկավարին հանձնարարեց «պայքար» սկսել մամուլում ֆեյք լուրերի ու սոցցանցերում ֆեյքերի դեմ: Վարչապետը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարեց քայլեր ձեռնարկել ապատեղեկատվության դեմ, որոնք տարածվում են սոցցանցերով եւ լրատվամիջոցներով:

Փաշինյանն ասաց. «Մենք դրա մասին մի քանի անգամ խոսակցություն ունեցել ենք: Այո, մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է: Բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում, հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է»:

Վարչապետը հույս հայտնեց, որ ԱԱԾ-ն կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ. «Ընդհուպ սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ նախկին իշխանությունների ներկայացուցիչների հասցեին՝ ցույց տալու, որ մեր հեղափոխական շրջանակների հետ կապ ունեն»: Այսպիսի մանիպուլյացիաները, ինչպես ասաց Փաշինյանը,  պետք է շատ կոշտ հակահարված ստանան օրենքի շրջանակներում: Վարչապետն ասաց, որ նման գործողություններ օրենսդրությունը թույլ է տալիս՝ որևէ կերպ կասկածի տակ չդնելով ՀՀ-ում խոսքի ազատության իրավունքը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930